00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն «էներգետիկ» խորհուրդներ է տալիս Ղրիմին

© bigpicture.ruДети греющиеся у печи
Дети греющиеся у печи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գուցե հայի հնարամտության «մեղավորը» պատմությունն է. չկան միջոցներ, բայց կան փոքրիկ խորամանկություններ: Եթե հացը սահմանափակ էր, մարդիկ իրենք էին թխում, սննդամթերք չկար` իրենք էին ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի-Sputnik, Գոհար Սարգսյան. Մոմի լույսի տակ, տաք բաճկոնով կամ վերարկուով, ֆուջիկայի շուրջը նստած… Մութ ու ցուրտ տարիներին անխտիր բոլոր հայաստանցիների համար սա ծանոթ իրավիճակ էր: Այլ բան է, որ այդ ընթացքում մեկը տնային գործերով էր զբաղված, մյուսը գրում էր իր ստեղծագործական գլուխգործոցը, մեկ այլ տեղում էլ բժիշկը կենաց-մահու պայքար էր մղում հիվանդին փրկելու համար:

Բոլորը հաղթահարում էին դժվարությունները և գիտեին` ինչի համար: Միասին «տալոններով» ձեռք բերված հացն էին կիսում, միասին «քուրսի անում» (տաքացնող սարքի վրա ծածկոց էին գցում, բոլորով ոտքերը մտցնում էին տակն ու տաքանում) ու կյանքի լավագույն պահերն ապրում: Խոսուն է մեծ գիտնական, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի օրինակը: Մոմի լույսի ներքո, ոտքերին տաք ծածկոց գցած` աշխատել է: Մտերիմները որոշել են` ինչ գնով էլ լինի նրան լույս հասցնել: Վիկտոր Համբարձումյանը բարկացած հորդորել է անհապաղ լույսն անջատել. «Եթե իմ ժողովուրդը մթության մեջ է, ես չեմ կարող ու չպետք է լույս ունենամ, ինչպես նրանք, այնպես էլ` ես»:

Վառելափայտ - Sputnik Արմենիա
Հնարամիտ գյուղացին գտել է տունը տաքացնելու անվճար ելքը
«Որքան էլ զարմանալի թվա, դրանք իմ կյանքի ամենապայծառ ու երջանիկ տարիներն էին: «Մութուցուրտ» տարիներին ստեղծագործական առումով թռիչք ունեցա, բացի այդ, սիրահարվել էի իմ ապագա կնոջը: Հիշում եմ նրա ու ընկերներիս հետ անցկացրած երեկոները, երբ «Ուրախների և հնարամիտների» ակումբի համար սցենարներ էինք գրում ու անքուն գիշերներ անցկացնում»,-պատմում է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:


Սակայն դժվարությունների մասին էլ չի մոռանում. օրինակ նրա հայրը` հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, բրիտանացիների պատվիրած ֆիլմը չկարողացավ ավարտել ու անհրաժեշտ որակն ապահովել հոսանք չունենալու պատճառով:

© BigpictureՀացի «տալոններ»
Талоны на хлеб - Sputnik Արմենիա
Հացի «տալոններ»


Այսօր մեզ մութ ու ցուրտ տարիները հիշեցնողը Ղրիմն է, որտեղ մոտ 1 միլիոն մարդ զրկվել է էլեկտրականությունից: Ընդհանուր առմամբ երկրին չի մատակարարվում 551 ՄՎտ էլեկտրաէներգիա: Էլեկտրամատակարարման ամբողջական վերականգնումը հնարավոր կլինի միայն ամիսների ընթացքում: Էլեկտրասյուները, որոնց միջոցով էլեկտրաէներգիա է մատակարարվում Ղրիմին,  Ուկրաինայի հարավում պայթեցվել են:

90-ականների էներգետիկ ճգնաժամը մարդկանց ստիպեց դիմել մասշտաբային ծառահատումների: Վառելիքի պակասը մարդկանց պարտադրեց վառել այն, ինչ կարող էին գտնել` սկսած ծառերից, վերջացրած գրքերով ու կահույքով: Խորհրդային Միության գրքապաշտ ու բնություն սիրող մարդը սկսեց դրանք նետել ինքնաշեն վառարանները: Հայկական սառնաշունչ ձմեռն այլ տարբերակ չէր թողնում: Իսկ հետևանքները մինչև օրս հնարավոր չի լինում վերացնել:


«Տանն այնքան ցուրտ էր, որ ծածկվում էինք տաք վերմակով ու դասերը պարապում: Միայն աջ ձեռքս էր վերմակից դուրս մնում, որպեսզի գրքի էջերը թերթեմ: Այդ ձեռքս ցրտահարվեց: Մինչև օրս, երբ ձմռանը թեթևակի մրսում եմ, ձեռքս հիշեցնում է իր մասին»,-պատմում է մեր զրուցակիցներից Արմինեն:


«Սարսափելի դժվար է, երբ փոքր երեխաներ ունես, որոնցից մեկը նորածին է: Վառարանի վրա միշտ թեյնիկով ջուր կար, լվացքն էլ` վերևում կախված, որպեսզի արագ չորանա: 12 հարկ ջուր էինք «կրում», որովհետև ինքնահոսով ջուրը միայն առաջին հարկում էր: Ամբողջ գիշեր կանգնում էի պատշգամբում ու նայում, թե հացի մեքենան երբ է մոտենալու խանութին: Ու վազում էի հացի հետևից: Բայց դրան հաց անվանելն էլ էր դժվար. սև ու թաց խմոր էր»,-հիշում է մեկ այլ զրուցակից տիկին Ռուզաննան:

Հայաստանում չկա մեկը, որ հոսանք «գողացած» չլինի: Եթե մի շենքում ժամանակավոր հոսանք էին միացնում, հարևանները հատուկ լարերով իրենց տներ էին «քաշում» այն: Հոսանքի ստացման այլ եղանակներից էր մեքենայի մարտկոցը. լիցքավորում էին ու բերում տուն:

© BigpictureՄարդիկ փայտ էին հավաքում
Человек собирает дрова - Sputnik Արմենիա
Մարդիկ փայտ էին հավաքում


Գուցե հայի հնարամտության «մեղավորը» պատմությունն է. չկան միջոցներ, բայց կան փոքրիկ խորամանկություններ: Եթե հացը սահմանափակ էր, մարդիկ իրենք էին թխում, սննդամթերք չկար` իրենք էին ստեղծում: Հմուտ ձեռքերը քարից հաց էին ստեղծում:

Ղրիմը Հայաստանի նկատմամբ այս առումով առավելություն ունի. ձմեռն այնտեղ  համեմատաբար մեղմ է: Ամենացուրտ ամիսը փետրվարն է: Իսկ այդ ընթացքում մարդիկ լիահույս են, որ Ղրիմում դրական տեղաշարժ կլինի:  Այս պահի դրությամբ Ղրիմում էլեկտրաէներգիայի անջատման կապակցությամբ Ղրիմում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Էներգասպառման սահմանափակումներ կան:

Լրահոս
0