00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բախտը փոքր–ինչ երես թեքեց մեզանից

© Photo : Chess.amШахматист Габриэль Саркисян
Шахматист Габриэль Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ մենակ ես ելույթ ունենում, ավելի հանգիստ ես խաղում` անկախ խաղաքարերի գույնից։ Բայց խաղի ընթացքում դու անպայման պետք է պայքարես հաղթանակի համար

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Հայկական հավաքականի կազմում Եվրոպայի շախմատի փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը Sputnik Արմենիա պորտալի հետ զրուցեց Իսլանդիայում անցկացված առաջնության անտեսանելի կողմերի մասին։

Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում։ Մրցաշարը մեկնարկեց նոյեմբերի 12-ին և ավարտվեց 22-ին։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում առաջնության արծաթե մեդալակիր դարձան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը։ Առաջնության հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը։
Գլխավոր գրավականը հաջողությունն է

«Մենք, իհարկե, փորձում էինք պայքարել առաջին տեղի համար, սակայն մեր սխալից հետո, երբ Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում պարտվեցինք, կարելի է ասել, որ մենք առավելագույն ցուցանիշի ենք հասել։ Ռուսաստանի հետ արդեն ավելի վստահ էինք խաղում, մենք նույնիսկ հաղթելու հնարավորություն ունեինք։ Հաղթելու դեպքում կարող էինք պայքարել նույնիսկ առաջին տեղի համար։ Սակայն մեր բախտը փոքր-ինչ չբերեց», — ասաց Սարգսյանը։

Գրոսմայստերը նշում է, որ ամենադժվար խաղը եղել է Գերմանիայի հետ։ Հայ շախմատիստները բոլոր հավաքականների խաղացողներին հիմնականում ճանաչում էին։

Ըստ Գաբրիելյանի, բոլորն էլ ուժեղ թիմեր են, որոնց հետ հայ գրոսմայստերները արդեն վաղուց են մրցում։

Նա պատմեց, որ իրենց համար ամենակարևորը խաղի սկիզբն էր, հատկապես, երբ հավասարազոր շախմատիստներ են խաղում։

«Շախմատիստները որքան ուժեղ են խաղում, այնքան մեծ է հավանականությունը, որ հաշիվը ոչ-ոքի կլինի։ Առաջնության ժամանակ թիմերի խաղային մակարդակի տարբերությունը շատ փոքր է։ Այս տարի առաջնության վերջնական ցուցակում չսպասված արդյունքներ չեն եղել։ Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր թիմերն ի սկզբանե ֆավորիտ էին համարվում։ Հիմնական ֆավորիտը Ռուսաստանն էր, որն էլ հաղթեց առաջնությունում, հետո Հայաստանն էր, Ֆրանսիան և Հունգարիան», — ասաց գրոսմայստերը։

Սպիտակներն առավելություն ունեն

Նրա խոսքով` յուրաքանչյուր խաղից առաջ ամեն օր սովորաբար հավաքվում էին թիմերով, քննարկում առաջիկա հանդիպումները։

«Խաղում էինք 4 տախտակով, 2 պարտիա սպիտակներով, 2-ը` սևերով, և հիմնականում հաղթելու համար պայքարում էին այն խաղացողները, ովքեր սպիտակներով էին խաղում։ Եթե մենակ ես ելույթ ունենում, ապա ավելի հանգիստ ես խաղում, անկախ խաղաքարերի գույնից, սակայն թիմում խաղալիս, դու անպայման պետք է պայքարես հաղթանակի համար», — ընդգծեց Սարգսյանը։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջին անգամ հաղթանակ է տարել 1999 թվականին։ 2007 թվականին, ինչպես և 2015-ին, արժանացել է արծաթե մեդալների, իսկ 1997 թվականին բրոնզ է նվաճել։ Հավաքականն իր հաշվում ունի Օլիմպիադայի երեք ոսկե և մեկ բրոնզե մեդալ, աշխարհի առաջնության` մեկ ոսկե և 4 բրոնզե մեդալ։

Լրահոս
0