00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսպանաբնակ սասունցին` բահը միշտ ձեռքին

© Sputnik / Лерник АзизянЛерник Азизян
Лерник Азизян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմատներով Սասունից է, երբեք չի եղել պատմական հայրենիքում, բայց իր մեջ ամբողջացնում է իսկական սասունցու կերպարը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի-Sputnik, Գոհար Սարգսյան. «Կարոտելն այն խոսքը չէ: Ամեն օր արթնանում եմ ու ինձ այստեղ օտար զգում, կարծես նոր եմ եկել Իսպանիա ու մի քանի օրից պիտի վերադառնամ Հայաստան: Սակայն դեռ ժամանակը չէ: Ուզում եմ այստեղ գումար վաստակել, որ Հայաստանում թոռնիկներիս համար մեծ ու հարմարավետ առանձնատուն կառուցեմ»,-պատմում է արդեն 6 տարի օտարության մեջ գտնվող Լեռնիկ Ազիզյանը, ում սիրտը, անվանը համապատասխան, լեռներում է

Օտար ափերում հայրենիքի շունչը մշտապես զգալու համար Լեռնիկ Ազիզյանը Հայաստանից միրգ-բանջարեղենի սերմեր է տարել Բարսելոնա: Այնտեղ մի գողտրիկ այգի է տնկել, որ անմահական ծիրան, հայկական համուհոտով լոլիկ ու վարունգ ունենա, մանդակ, սպանախ ու զանազան կանաչեղեն աճեցնի, որոնց անունները իսպանացիներից շատերն առաջին անգամ են լսում: Ի դեպ, ռեհանը Իսպանիայում մեզ հայտնի գույնը չունի:

© Sputnik / Лерник АзизянՌեհան
Базилик - Sputnik Արմենիա
Ռեհան

Նա պատմում է, որ իսպանական լոլիկից ու վարունգից ձկան համ է գալիս: Լինելով քարից հաց ստեղծող իսկական հայ` մշակել է համեղ պտուղներ ստանալու սեփական բաղադրատոմսը. մի քիչ իսպանական արև ու խոնավություն` համեմված հայկական ընտիր սերմերով: Այս համադրությունը հիացրել է իսպանացիներին, և նրանք սկսել են Լեռնիկին անվանել «հրաշագործ մշակ»:

«Հարևաններս հերթ են կանգնում: Ամեն օր գալիս են ու այգուցս որևէ բան խնդրում։ Ես էլ նրանց խնդրածից 3 անգամ ավելին եմ տալիս: Այդ պահին պետք է տեսնել նրանց ապշահար դեմքերը. հայկական առատաձեռնությունը եվրոպացիների համար մեղմ ասած խորթ է: Հենց մի քիչ դրականով լիցքավորվելու կարիք եմ ունենում, գնում եմ իմ «հայկական» այգի»,- պատմում է Լեռնիկ Ազիզյանը:

Քանի դեռ Հայաստան չի վերադարձել, որոշել է Իսպանիայում մի կարևոր առաքելություն իրականացնել` սեփական օրինակով ցույց տալ այստեղ բնակվող հայերին, թե ինչպես է հնարավոր չձուլվել ու պահպանել հայի շունչը:

© Sputnik / Лерник АзизянՀայկական ծիրան
Армянские абрикосы - Sputnik Արմենիա
Հայկական ծիրան

«Իսպանիայում է ապրում նաև դուստրս ընտանիքի հետ: Երբ թոռնիկս վերադառնում է քոլեջից, ակամա սկսում է իսպաներեն խոսել, ես խիստ հայացք եմ նետում, ու նա անմիջապես անցնում է հայերենի»,-ժպտալով պատմում է Լեռնիկը:

Հետո ավելի մտախոհ ձայնով ավելացնում է, որ Իսպանիայում հայերին ձուլման վտանգ է սպառնում: Նրանց թիվը փոքր չէ: Այնտեղ ներկայում բնակվում է մոտ 40 հազար հայ, որոնք մեծ մասամբ արտագաղթել են վերջին 10-15 տարիների ընթացքում: Լեռնիկը նկատել է, որ այնտեղ ապրող հայ երիտասարդները սկսել են հեռանալ հայկական ավանդույթներից: Իսպանիայում հայկական եկեղեցի չկա, իսկ մենք գիտենք, որ կրոնը համախմբող գործառույթ ունի:

«Իսպանիայի հայաշատ վայրերում, հատկապես Մադրիդում, որտեղ 12 հոգանոց եկեղեցական խորհուրդ է գործում, եկեղեցիների կառուցման անհրաժեշտություն կա: ՀՀ դեսպանությունը խոստացել է զբաղվել այդ խնդրով»,-ասում է Լեռնիկը:

Նա արմատներով Սասունից է: Չնայած պատմական հայրենիքում երբևէ չի եղել, բայց իր մեջ ամբողջացնում է իսկական սասունցու կերպարը` մի ձեռքում զենք, մյուսում` բահ: Նրա ոտքի մեջ մինչ օրս մնացած բեկորները հիշեցնում են, որ պայքարել է հայոց 2-րդ պետության նվիրական գոյամարտում, ու խոստովանում է, որ ցանկացած պահի պատրաստ է նորից մեկնել մարտադաշտ հանուն հայրենիքի: Լեռնիկ Ազիզյանը վերջերս Հայաստան է ճանապարհել օտարության մեջ ապրել չցանկացող կնոջը` խոստումով, որ շատ շուտով հայրենի հողում կմիանա նրան:

© Sputnik / Лерник АзизянԼեռնիկ Ազիզյանի այգին, որտեղ նա աճեցնում է հայկական բանջարեղեն, միրգ ու կանաչի
Сад Лерника Азизяна, где он выращивает различные продукты, в том числе армянские абрикосы, черешню, базилик - Sputnik Արմենիա
Լեռնիկ Ազիզյանի այգին, որտեղ նա աճեցնում է հայկական բանջարեղեն, միրգ ու կանաչի
Լրահոս
0