00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատրյանի անվան տրիոն` հանդիսատեսի և դասական երաժշտության մասին

© Sputnik / Асатур ЕсаянцАрмине Григорян
Армине Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դասական երաժշտություն լսող հանդիսատեսն ամենուր նույնն է

Դասական երաժշտություն լսող հանդիսատեսն ամենուր նույնն է

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի– Sputnik. Խաչատրյան, Միրզոյան, Սայաթ-Նովա, Կոմիտաս և այլ ականավոր կոմպոզիտորներ։ Այսքանով դասական երաժշտության գլուխգործոցների ցուցակը, որոնք ներառված են Խաչատրյանի անվան տրիոյի նոր ձայնասկավառակում, չի ավարտվում։ Խմբի դաշնակահար Արմինե Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց ձայնասկավառակի, տրիոյի և հանդիսատեսի մասին։

-Պատմեք ձայնասկավառակի մասին, ինչպե՞ս ծագեց դրա ստեղծման գաղափարը։

–Այս ձայնասկավառակում մենք հավաքել են հայկական հայտնի մեղեդիները, որոնք սովորաբար կատարում ենք կրկնականչին։ Ամեն ինչ ի մի բերելու գաղափարը վաղուց է ծագել, բայց այսօր է հաջողվել կյանքի կոչել այն։ Ունկնդիրները կգտնեն հայտնի, հոգեհարազատ մեղեդիներ։

–Ինչպես՞ է ստեղծվել Խաչատրյանի անվան տրիոն։


–Տրիոն բազմամյա պատմություն ունի. հիմնվել է 1999թ.–ին` «Arsika» անվանումով։ Առաջին կազմն ուրիշ էր, առաջին կազմից նոր տրիոյում մնացել է հիմնադիրներից մեկը` թավջութակահար Կարեն Քոչարյանը։ 2005թ.–ին ես միացա տրիոյին, իսկ հետո մենք հրավիրեցինք ջութակահար Կարեն Շահգալդյանին։ Նման կազմով հանդես ենք գալիս 2006թ.–ից և նախատեսում ենք հաջորդ տարի նշել մեր հոբելյանը։

-Ինչպե՞ս ձեզ միավորեց ճակատագիրը։

–Շատ բարդ է այդ հարցին պատասխանելը, չէ՞ որ դա հավասարազոր է կյանքի ընկեր գտնելուն։ Այստեղ կարևոր դեր են խաղում ընդհանուր շահերը, շփման եզրերը և հավանաբար այն, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում։ Մեզ միավորում է նաև երաժշտության նկատմամբ ընդհանուր սերը, նվիրվածությունը գործին։

© Sputnik . Асатур ЕсаянцԽաչատրյանի անվան տրիոյի սկավառակը
диск трио имени Хачатуряна - Sputnik Արմենիա
Խաչատրյանի անվան տրիոյի սկավառակը


–Ինչու՞ է տրիոն կոչվել Արամ Խաչատրյանի անունով։

Առաջին հերթին` նա հայկական արվեստի, երաժշտության, մշակույթի վառ խորհրդանիշ է։ Խաչատրյանին գիտեն բոլորը, նրան սիրում են, հիանում, նրա միջոցով ճանաչում են Հայաստանը։ Երկրորդ` մենք վերանվանեցինք մեր համույթն Արամ Խաչատրյանի անվան տրիո այն պատճառով, որ կապված ենք մեծ երաժշտի տուն–թանգարանի հետ։

Երբ մենք 2008թ.–ին կանգնեցինք երկընտրանքի առջև` ինչպես անվանել եռյակը, քանի որ նախկին անվանումներն արդեն չէին համապատասխանում մեր միությանը, ապա արվեստի շատ գործիչներ խորհուրդ տվեցին մեզ վերցնել Խաչատրյանի անունը, և միայն այն բանից հետո, երբ մենք ստացանք նրա որդու համաձայնությունը, համարձակվեցինք հանդես գալ նրա անվան ներքո։ Դա, իհարկե, մեծ պատիվ է, մեծ պատասխանատվություն։

–Ինչպե՞ս է այսօր հայ հանդիսատեսը վերաբերում դասական երաժշտությանը։

Դասական երաժշտությունը երբեք չի հետաքրքրել մեծ թվով մարդկանց։ Դա այն ոլորտն է, որն ունի պատրաստված ունկնդիր։ Այսօր մարդիկ ձգտում են զվարճանքի, տեղի է ունեցել արժեքների վերաիմաստավորում, և բեմը, որը պետք է սուրբ տեղ լիներ, վերածվել է զվարճանքի վայրի։ Դա վտանգավոր համաշխարհային միտում է։ Կա նաև այսպիսի ուշագրավ փաստ. դասական երաժշտություն լսող հանդիսատեսն ամենուր նույնն է։

–Ի՞նչ բարդությունների եք բախվում։

–Բարդությունները, որոնց բախվում ենք, կապված են նախագծերի, համերգների կազմակերպման հետ։ Իհարկե, երաժիշտը չպետք է զբաղվի այդ գործով, բայց մենք ստիպված անում ենք դա։ Տարբեր ծրագրեր կան, որոնք մենք ինքներս ենք մտածում և գործընկերներ գտնում։ Դժվար է մեկը մյուսի հետ համատեղել, բայց մենք վարժվել ենք դրան։ Ավելի վատ կլիներ, եթե մենք ավելի շատ ազատ ժամանակ ունենայինք և չիմանայինք` ինչպես լցնել այն։

–Ինչպե՞ս եք պատկերացնում դասական երաժշտության ապագան։

–Հեռանկարային կոմպոզիտորը միանգամից է երևում։ Ժամանակը հղկում և երևան է բերում լավագույններին, որոնց անունները մնում են պատմության մեջ։ Հիմա փորձերի շրջան է, քանի որ կոմպոզիտորները փորձում են նոր ուղիներ և ուղղություններ գտնել երաժշտության մեջ։ Երբեմն դա տեղի է ունենում մոռացված մեղեդիների վերաիմաստավորման միջոցով, երբեմն ծնվում է ինչ–որ նոր բան։ Ամեն ինչ կախված է երաժշտի տաղանդի
աստիճանից։

–Ինչի՞ մասին է երազում տրիոն։

–Տրիոն երազում է համատեղ արվեստը շարունակելու, լավ երաժշտության, լավ դահլիճի մասին։

–Ի՞նչ կնվագեիք, եթե հայտնվեիք Աստծո առջև։


–Չեմ կարծում, թե Աստծո առջև կհայտնվեմ գործիքով (ծիծաղում է)։ Ինձ համար Աստված համապարփակ սեր է, հետևաբար կնվագեի Խաչատրյանի «Ադաջիոն»։

Զրուցեց Լաուրա Սարգսյանը

Լրահոս
0