Մի քանի տասնյակ երկրպագու ոստիկանության ուղեկցությամբ անցել է քաղաքի կենտրոնով` Ալ. Սպենդիարյանի անվանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից մինչև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ` պահանջելով Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։
Հայ երկրպագուները` «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման գլխավորությամբ, երթ են անցկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) շենքի մոտ։ Նրանք առաջադրել են չորս պահանջ, այն է` բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մարզիչ վարձել հավաքականի համար (Սարգիս Հովսեփյանի փոխարեն), վերանայել ֆուտբոլիստներին հավաքական չհրավիրելու պրակտիկան` տարբեր տարաձայնությունների պատճառով, նվազեցնել ազգային հավաքականի խաղերի տոմսերի գները, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։
Վերջին պահանջը FAF-ն առաջադրել է այն բանից հետո, երբ Հայրապետյանն անտեսել է առաջին երեքը։
Երթի ընթացքում ֆուտբոլի երկրպագուները պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը
© Sputnik / Давид Галстян
Բաժանորդագրվել
Մի քանի տասնյակ երկրպագու ոստիկանության ուղեկցությամբ անցել է քաղաքի կենտրոնով` Ալ. Սպենդիարյանի անվանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից մինչև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ` պահանջելով Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը