ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Երևանի Վարդանանց փողոցում այսօր՝ նոյեմբերի 24-ին, սպանվածը «Անելիք բանկի» իրավաբանական ծառայության պետ Հովհաննես Աթանյանն է: Այս տեղեկությունը news.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են բանկից:
Թե որն է եղել սպանության պատճառը, դեռեւս հայտնի չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 24-ին ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով երիտասարդ է մահացել:
Ականատեսները պատմել են, որ երիտասարդն իջել է մեքենայից, հենց այդ պահին հնչել է կրակոց, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է: Սպանությանը, նախնական տեղեկություններով, նախորդել է վիճաբանությունը: