00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

10 հայտնի մարդիկ, ովքեր հաղթել են մահին

© Sandro BäblerХаррисон Форд
Харрисон Форд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
kp.ru-ն ներկայացնում է 10 պատմություն այն մասին, թե ինչպես են հայտնի մարդիկ իրենց կյանքի ընթացքում արդեն մեկ անգամ հաղթել մահին

Սանդրա Բուլոքը 2000թ.-ին ինքնաթիռով Տեխասից ուղևորվում էր Վայոմինգ: Այդ օրը տեսանելիությունը ցածր էր, բայց օդաչուները որոշել էին թռիչքը չհետաձգել: Վայրէջք կատարելիս վատ եղանակային պայմանների պատճառով ազդանշանային լույսերը չվառվեցին, և ինքնաթիռը դուրս եկավ թռիչքուղու սահմաններից: Ինքնաթիռը շատ կոշտ վայրէջք կատարեց, վնասվեցին առջևի մասը, շասսին և թևերը: Ուղևորներն ու անձնակազմը փրկվեցին միայն երջանիկ պատահականության շնորհիվ:

© ОboiՍանդրա Բուլոք
Сандра Быллок - Sputnik Արմենիա
Սանդրա Բուլոք

Ալեն Քոլինզը հայտնի կիթառահար է, նվագել է մի քանի ռոք խմբերում: Առաջին խումբը եղել է Lynyrd Skynyrd-ը, որի անդամներից շատերը 1977թ.-ին տեղի ունեցած ավիավթարի զոհ են դարձել: Ալենը փրկվել է, սակայն ծանր վնասվածքներ է ստացել: Բժիշկներն ասել են, որ պետք է անդամահատեն աջ ձեռքը, սակայն կիթառահարը չի համաձայնել և որոշ ժամանակ անց շարունակել է նվագել: Խմբի անդամների մահից հետո Lynyrd Skynyrd-ը փլուզվել է: Ալենը մահացել է 37 տարեկանում ավտովթարի հետևանքով:

Հարիսոն Ֆորդն այս տարվա սկզբին Սանտա Մոնիկայի օդանավակայանից մեկնել է ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի՝ 1942թ.-ի արտադրության ուսումնական ինքնաթիռով, սակայն շուտով կապ է հաստատել կարգավարների հետ և շտապ վայրէջքի թույլտվություն խնդրել: Պարզվել է, որ օդում ինքնաթիռի շարժիչը խափանվել է: Ֆորդը չի կարողացել հասնել թռիչքուղուն և հարկադրված վայրէջք է կատարել գոլֆի խաղադաշտում: Հարիսոն Ֆորդը փրկվել է, սակայն բազմաթիվ վնասվածքներ է ստացել:

Բեն Քոլին (դերասան) միակ մարդն է, ով փրկվել է 1967թ.-ին տեղի ունեցած ավիավթարից, որի հետևանքով մահացել էր 8 ուղևոր, այդ թվում՝ Օտիս Ռեդինգը: Մեդիսոնում գտնվող պարային ակումբ ուղևորվելու ընթացքում ինքնաթիռն ընկել էր լիճը: Վթարի պատճառները մինչ օրս հայտնի չեն:

Պատրիկ Սուեյզին սեփական ինքնաթիռն ուներ: 2000թ.-ին դերասանն իր ինքնաթիռով Լոս Անջելեսից ուղևորվում էր Նյու Մեքսիկո, և ինչ-որ պահի հենց օդում ինքնաթիռի հետ խնդիրներ են առաջացել: Սուեյզին կարողացել է վայրէջք կատարել: Օգնության հասած փրկարարները նկատել են, որ դերասանի խոսքը կապակցված չէ, իսկ աչքերն արնակալած են: Բայց պարզվել է, որ պատճառը ոչ թե ալկոհոլն է եղել, այլ՝ սթրեսը:

© KreedlՊատրիկ Սուեյզի
Патрик Суэйзи - Sputnik Արմենիա
Պատրիկ Սուեյզի

Իսկ ահա այն, ինչ տեղի է ունեցել լեգենդար U2 խմբի մենակատար Բոնոյի հետ, ծիծաղելի միջադեպ կհամարվեր, եթե կյանքի նժարին մարդկանց կյանք չդրվեր: 2014թ.-ին թռիչքի ժամանակ հենց օդում բացվել է ինքնաթիռի դուռը, և ինքնաթիռը հազիվ է փրկվել կործանումից: Օդանավը վայրէջք է կատարել, զոհեր չեն եղել, սակայն U2-ի անդամները զրկվել են իրենց ուղեբեռից, քանի որ ճամպրուկները դուրս են թափվել ինքնաթիռից:

© АbzacԲոնո
Боно - Sputnik Արմենիա
Բոնո

Անվանի գրող, փիլիսոփա, «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայի» հեղինակ Ռիչարդ Բախը երիտասարդ տարիներին ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի օդաչու է եղել: Բանակում ծառայությունն ավարտելուց հետո նա ունեցել է սեփական Easton Gilbert G Searey ինքնաթիռը և հաճախ է թռիչքներ կատարել: 2012թ.-ին վայրէջք կատարելու ժամանակ վնասել է էլեկտրահաղորդման գծերը և բախվել ցամաքին: Բախին ինքնաթիռից հանել են զբոսաշրջիկները և տեղափոխել հիվանդանոց:

Քլինթ Իսթվուդը դեռ 1950-ականներին ծառայության ժամանակ որոշել է այցելել սիրելի աղջկան: Նա ընկերոջը խնդրել է իրեն սիրեցյալի մոտ տանել… ռազմածովային նավատորմի ռմբարկուով: Ինքնաթիռը մեկտեղանոց էր, և Իսթվուդը ստիպված էր տեղավորել ռումբի համար նախատեսված խցիկում: Թռիչքի ժամանակ խցիկը բացվել է, և քիչ է մնացել՝ Իսթվուդը դուրս ընկնի: Նա փակել է խցիկը, բայց թթվածնի պակասի պատճառով կորցրել է գիտակցությունը: Նա կմահանար, եթե ինքնաթիռը չընկներ ծովը: Ջրում Քլինթն ուշքի է եկել և կարողացել է ափ հասնել:

© TownhallՔլինթ Իսթվուդ
Клинт Иствуд - Sputnik Արմենիա
Քլինթ Իսթվուդ

Հեռուստատեսային լեգենդ համարվող Ջին Ռոդենբերին փրկվել է մահից, երբ շարքից դուրս են եկել նրա ինքնաթիռի երկու շարժիչները: Ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, և այն ընկել է սիրիական անապատում: Ռոդենբերին փրկվել է և պարգև ստացել քաղաքացիական ավիացիայի ծառայության կողմից:

Վիտասը հյուրախաղերի մեկնելիս հայտնվել է «դժբախտ» ինքնաթիռում: Սկզբում թռիչքը նորմալ է ընթացել, սակայն ճանապարհի կեսից ինքնաթիռը սկսել է ցնցվել և ներքև սլանալ: Պարզվել է, որ թռիչքի ժամանակ շարժիչներից մեկը խափանվել է: Բարեբախտաբար օդաչուները կարողացել են հաջողությամբ վայրէջք կատարել:

Վիտաս
Витас - Sputnik Արմենիա
Վիտաս
Լրահոս
0