00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահաբեկչություն. երբ դժբախտությունը թակում է դուռդ

© SQТеррор
Террор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անպատժելիությանը սովոր Խալիֆաթի կողմնակիցները որոշեցին, որ այսուհետ ամեն ինչ կարող են անել: Եվ Փարիզում գործեցին ամենաթողության սկզբունքով

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Կազմակերպված ահաբեկչության դեմ պայքարի ժամանակակից սկզբունքները ձևավորվել են 1990-ականների սկզբին Ռուսաստանում

Այսօր այնպես է ստացվել, որ ամբողջ աշխարհն է փորձում պայքարել ահաբեկչության դեմ: Սա ժամանակակից միջազգային քաղաքականության, այսպես ասած, միտումն է: Իրականում ուղղակի անհրաժեշտ է սթափ գնահատել այն, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում: Եվ ինչպես է այդ ամենը սկսվել…

Եվրոպական ոստիկանությունը գիշեր-ցերեկ որսում է Խալիֆաթի անդամներին, որոնք մեծ աղմուկ բարձրացրին Փարիզում ու իրենց սև գործն անելուց հետո կարողացան ձուլվել ամբոխի մեջ: Եվ միայն վերջերս հայտնի դարձավ, որ եվրոպական հատուկ ծառայությունները որոշակի տեղեկություններ են ունեցել այդ խմբավորման մասին:

Մի շարք գերտերություններ, որոնք վերջին երկու տարիներին հաջողությամբ ֆինանսավորել և զենքով ու զինամթերքով էին ապահովել Սիրիայում գործող յուրաքանչյուր բացահայտ ահաբեկչական ոչնչության, հանկարծ միանգամից «ուշքի եկան»:

Օրինակ՝ ամերիկացիները հանկարծ սկսեցին համաձայնել, որ «Ջաբհատ ան Նուսրան» բոլորովին էլ չափավոր ընդդիմություն չէ, ինչպես փորձել են ներկայացնել համաշխարհային հանրությանը (առաջին հերթին՝ Ռուսաստանին, որն իր տարածքում արգելել է այդ խմբավորման գործունեությունը): Եվ, կարծես թե, արդեն սկսել են Սիրիայում պատերազմել նրանց դեմ:

Հիշեք՝ ինչպես իրեն պահեց ԱՄՆ պետքարտուղար Քերին, երբ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ասաց, որ «Ջաբհատ ան Նուսրան» այն կազմակերպություններից է, որոնք ահաբեկչական են ճանաչվել:

Իսկ Ֆրանսիան, որն, ինչպես պարզվեց, բոլորովին անպատրաստ էր «Իսլամական պետության» ահաբեկիչների նենգ հարձակմանը, հանկարծ սթափվել է և Սիրիայի ափերին է մոտեցրել Միջերկրական ծովում իր միակ «Շառլ դը Գոլ» ավիակիրը: Ավելին՝ պաշտոնական Փարիզը հանկարծ խոստովանեց, որ մոլորության մեջ է եղել (քաղաքականության մեջ ե՞րբ է նման բան եղել) և ամենաբարձր մակարդակով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շուրթերով հանդես եկավ մեր օրերի ամենասենսացիոն քաղաքական հայտարարությամբ՝ ասելով, որ Ֆրանսիայի գլխավոր թշնամին ոչ թե Բաշար ալ Ասադն է, այլ «Իսլամական պետությունը»:

Ավելին՝ Ֆրանսիան, որը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու կողմնակից էր, հանկարծ դիմեց ռուսներին Սիրիայում ռազմական օգնության և աջակցության համար: Եվ դա այն դեպքում, որ «Միստրալ» ուղղաթիռակիրները, որոնց առաքումը Ռուսաստան Ֆրանսիան կասեցրեց, Ռուսաստանին անհրաժեշտ էին հենց սիրիական գործողության համար:

Բրիտանիա, Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ… Բոլորը միանգամից գլխի ընկան, որ իրենցից յուրաքանչյուրն ունի մահմեդական, ավելի ճիշտ իսլամական անկլավներ, որոնցից ոստիկանությունը փորձում է հեռու մնալ: Իսկ տեղացիներն իրենց ամբողջ կյանքի ընթացքում այդ վայրերում չեն հայտնվում: Ստացվում է, որ տիեզերական մասշտաբով ողբերգություն պիտի լիներ (հենց այդպես ընդունեցին եվրոպացիներն այն, ինչ տեղի ունեցավ Փարիզում), որ այն, ինչի մասին տասնյակ տարիներ պնդում է պաշտոնական Մոսկվան, վերջապես ընկալեն ֆրանսիացիները, գերմանացիները, բրիտանացիները, հոլանդացիները:

Իսկ չէ՞ որ ռուսները Սիրիայում ռազմական գործողությունն իզուր չեն սկսել: Հասկանալի է, որ արևմտամետ փորձագետները պնդում են, որ Մոսկվան փրկում է Բաշար ալ Ասադին: Սակայն պատճառը բոլորովին դա չէ, թեև Սիրիայի գործող նախագահն իսկապես ռուսների լավ բարեկամն է, որոնք, ինչպես հայտնի է, յուրայիններին դժբախտության մեջ մենակ չեն թողնում: Ուղղակի Ռուսաստանը հիանալի հասկանում է, որ Խալիֆայությունը չի բավարարվի Սիրիայում հաղթանակ տանելով: Հետո կանցնի Թուրքիա, Կովկաս, Եմեն, իսկ հետո էլ՝ Եվրոպա: Անկասկած: Բայց ինչպե՞ս այս ամենը բացատրել եվրոպացի գործընկերներին:

Ցավոք, Ռուսաստանը բոլորից լավ գիտի, թե ինչ վտանգ է ներկայացնում կազմակերպված ահաբեկչությունը: Ի դեպ, ռուսները եվրոպացիներից լավ գիտեն, թե ինչպես պայքարեն դրա դեմ: Ոչ այն պատճառով, որ նրանք ավելի խելացի են կամ նրանց հատուկ ծառայություններն են ավելի լավ աշխատում: Ժամանակին հարյուրավոր և հազարավոր կյանքերի գնով ռուսական հատուկ ծառայություններն ահաբեկչության դեմ պայքարում փորձ են ձեռք բերել: Սկսած առաջին չեչենական պատերազմից՝ ահաբեկիչներն իրենց բավական ազատ էին զգում հենց Ռուսաստանում: Եվ այդ ժամանակ մարդանման գազանների ամենաթողությունը կոշտ հսկողության տակ վերցնելը բավական դժվար գործ էր: Կարողացան, հաղթեցին, սովորեցին:

Իզուր չէ, որ ռուսական ղեկավարությունն աննախադեպ պարգև է նշանակել այն տեղեկության համար, որը կօգնի գտնել «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռը պայթեցրած իսլամիստ հանցագործներին: Ահաբեկիչներին պետք է գտնել ցանկացած գնով և պատժել ամենայն խստությամբ, որ բոլորի համար դաս լինի: Իսկ այդ գինը 50 մլն դոլար է, որը Ռուսաստանը պատրաստ է վճարել տեղեկության համար:

Բայց խնդիրը նույնիսկ այն չէ, որ եվրոպացիները միայն այսօր են սթափվել: Նրանք ամեն ինչ հիանալի գիտեին դեռ այն ժամանակ, երբ ահաբեկչական կազմակերպությունները որպես թիրախ ընտրել էին Ռուսաստանը: Եվրոպացիներն ուղղակի միշտ համարել են, որ դժբախտությունը կշրջանցի իրենց, և ահաբեկիչները սանձարձակություններ կանեն հեռավոր հյուսիսում կամ արևելքում, ինչպես դա եղել է 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին:

Իսկ դժբախտությունն այս անգամ նրանց կողքով չանցավ: Անպատժելիությանը սովոր Խալիֆաթի կողմնակիցները որոշեցին, որ այսուհետ ամեն ինչ կարող են անել: Եվ այդ ճակատագրական օրը Փարիզում գործեցին ամենաթողության սկզբունքով:

Լրահոս
0