00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հինգ օջախ, որոնք կարող են երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ

© Орхан Аслановпожар
пожар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրների առաջնորդները պետք է հասկանան, թե որքան վտանգավոր կարող են լինել պատերազմական խաղերը և հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի մարեն հինգ առավել պայթյունավտանգ օջախները, գրում է National Interest ամերիկյան ամսագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի- Sputnik. Յուրաքանչյուր գլոբալ պատերազմ սկսվում է կայծից, նշում է National Interest-ը և ներկայացնում պատերազմի բռնկման այն կարևոր օջախները, որոնք պետք է մշտապես լինեն աշխարհի ուշադրության կենտրոնում:

Առաջինը սիրիական հակամարտությունն է: «Իսլամական պետություն» խմբավորման տարածումն անհանգստացնում է համաշխարհային գերտերություններին, որոնց թվում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն, բայց անգամ կոալիցիա կազմելով՝ դաշնակիցների միջև կարող են բախումներ ծագել, որովհետև նրանցից յուրաքանչյուրը Սիրիայի ապագայի վերաբերյալ սեփական մոտեցումն ունի: Չի բացառվում, որ արտաքին ուժերի մարտական գործողությունները կարող են ներգրավել նաև Թուրքիային, Իրանին և Սաուդյան Արաբիային, և հնարավոր է, որ հակամարտությունը տարածվի երկրագնդի այլ վայրերի վրա:

Նման օջախներից մեկը Հնդկաստանի և Պակիստանի միջև առկա հակասությունն է, որը թեև երկար տարիների պատմություն ունի, այնուհանդերձ ցանկացած պահի կարող է սրվել: Եթե Պակիստանի կողմից հովանավորվող արմատական խմբավորումներն այնպիսի ահաբեկչական գործողություններ ծավալեն, ինչպիսին եղան Մումբայում, ապա Հնդկաստանի համբերությունը կարող է հատել: Իսկ եթե Պակիստանը լուրջ պարտություն կրի, այդ դեպքում երկրի համար միակ ելքը կմնա միջուկային մարտավարական զենքի կիրառումը: Հակամարտությանը կարող է ներգրավվել ԱՄՆ-ն, որը վերջին ժամանակաշրջանում ավելի ու ավելի է մտերմանում Հնդկաստանի հետ, ինչպես նաև՝ Չինաստանը, որը կարող է աջակցություն հայտնել Պակիստանին:

Երրորդ տեղում Արևելաչինական ծովում տիրող իրավիճակն է, որտեղ վերջին երկու տարիներին Չինաստանն ու Ճապոնիան վտանգավոր խաղ են վարում Սենկակու արշիպելագի շուրջ: Նրանցից յուրաքանչյուրը հավակնություններ ունի կղզու նկատմամբ և ռազմական ներուժ են կուտակել կղզու շուրջը: Եթե Չինաստանի և Ճապոնիայի միջև հակամարտություն ծագի, ապա Ճապոնիայի հետ ունեցած ռազմական փոխադարձ աջակցության համաձայնագիրը ԱՄՆ-ին թույլ չի տա չմիջամտել այս հակամարտությանը, իսկ Չինաստանը կփորձի առաջ ընկնել և հարձակում գործել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների վրա:

Անհանգստացնող է նաև Հարավչինական ծովում առկա իրավիճակը, քանի որ Միացյալ նահանգները վտանգավոր առճակատման է դուրս եկել չինական ծովային և օդային ստորաբաժանումների հետ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է կորցնել ինքնատիրապետումը, ինչը սարսափելի հետևանքների կհանգեցնի:
Ըստ հոդվածագրի, համաշխարհային պատերազմի հնարավոր պատճառ կարող է դառնալ նաև Ուկրաինայի ճգնաժամը: Այստեղ իրադարձությունների զարգացումը կախված կլինի այն հանգամանքից, թե ՆԱՏՕ-ն որքանով պատրաստ կլինի միջամտել իրավիճակին: Եթե Ռուսաստանը համոզված լինի, որ ՆԱՏՕ-ն լուրջ գործողությունների է դիմելու, ապա  ամեն ինչ կանի, որպեսզի խանգարի դաշինքի մոբիլիզացիային:

National Interest-ը նշում է, որ երկրներն ասես չեն գիտակցում, թե ինչի կարող է հանգեցնել «կռիվ-կռիվ» խաղալը: Գերտերությունները պետք է զգոն լինեն և կանխեն ճգնաժամերի թեժացումը, եզրափակում է հոդվածի հեղինակը:

Լրահոս
0