00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զուր հույսեր. կենսաթոշակներն ու աշխատավարձերը չեն ավելանա

© Sputnik / Asatur YesayantsЕреван, Армения. Каскад
Ереван, Армения. Каскад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին երկու տարվա մեջ առաջին անգամ 2016 թվականի պետբյուջեի նախագծում աշխատավարձերի ու կենաթոշակների ավելացում չի նախատեսվել: Մարդկանց մտահոգում է սեփական ապագան, իսկ կառավարությունն արդարանում է՝ բյուջեում գումար չկա

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի 2016 թվականի բյուջում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Կառավարությունն ընդունում է, որ այս հարցը սոցիալական կարևորություն ունի, բայց հայտարարում է, որ բարձրացումների համար անհրաժեշտ գումար բյուջեում չկա:

Փաստորեն 2016 թվականին նվազագույն աշխատավարձը պահպանվում է 55 հազարի մակարդակում, որը հաստատվել էր 2015 թվականի հուլիսի 1-ին, իսկ հիմնական կենսաթոշակը՝ 16 հազարի մակարդակում: Անփոփոխ կմնա նաև ստաժի դիմաց տրվող գոււմարը՝ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար՝ 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ: Sputnik Արմենիան այս կապակցությամբ հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում և պարզել, թե ինչպես են նրանք վերաբերվում այս փաստին:

«Ես ու ամուսինս ապրում ենք մեր կենսաթոշակով, որը մեզ չի բավականացնում: Որևէ այլ եկամուտ չունենք: Ապրում ենք առանց հույսի, առանց ապագայի հանդեպ հավատի»,- ասում է տիկին Ռիտան:

«Այսօրվա թոշակը շատ քիչ է: Չգիտեմ ինչ եմ անելու, պատրաստվում եմ գոյատևել (ծիծաղում է): Մենք վարձով ենք տալիս մեր բնակարանը, ինչպես երևանցիներից շատերը: Եթե մենք միայն կենաթոշակով ապրեինք, ապա վաղուց մեռած կլինեինք»,- ասում է թոշակառու Սամվել պապը:

Իրավիճակը նույնն է նաև պետական ծառայողների դեպքում, նրանց մեծ մասը չի կարողանում միայն աշխատավարձով լուծել իր և ընտանիքի կենսական խնդիրները:

«Ի՞նչ կարող եմ ասել, իմ բացասական վերաբերմունքն այսպես, թե այնպես հասկանալի է: Հիմնականում ապրում եմ աշխատավարձով, երբեմն կողքից էլ եմ գումար վաստակում, բայց՝ շատ չնչին: Եթե մարդն ինձ պես 80 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինքներդ էլ եք հասկանում, որ անգամ ինքն իրեն չի կարող պահել, ուր մնաց՝ ընտանիքին: Դա ծիծաղելի գումար է, հաջորդ տարի ես արդեն ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեմ, որովհետև գներն անընդհատ բարձրանում են»,- ասում է պետական ծառայող Արթուրը:

Լուսինեն աշխատում է երաժշտության ոլորտում, խոստովանում է, որ աշխատավարձից բացի, կարողնում է կողմնակի գումար վաստակել: «Առանց այդ հավելյալ գումարի, միայն աշխատավարձով ապրել հնարավոր չէ»,- ասում է նա:

Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խորհրդարանում բյուջեն ներկայացնելիս բացատրեց, որ աշխատավարձերն ու կենսաթոշակները 2016 թվականին չեն բարձրանա, քանի որ պետությունը պետք է փոխհատուցի 2015 թվականի օգոստոսի 1-ից թանկացած էլեկտաէներգիայի սակագնի ավելացված մասը:

«Նախորդ տարիներին աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրանում էին, սակայն այժմ բյուջեի մուտքեր նվազել են, ինչի հետևանքով էլ միջոցները չեն բավականացնում աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու համար: Միջազգային վարկանիշային կազմակերպությունները հայկական տնտեսության զրոյական աճ են կանխատեսում, ինչն իհարկե այնքան էլ գայթակղիչ չէ ներդրողների համար: Հենց դրանով էլ բացատրվում է միջոցների բացակայությունը»,- Sputnik Արմենիային ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալով՝ երկու տարի առաջ կառավարությունը բարձրացրել էր աշխատավարձերի ու կենսաթոշակների չափը՝ այդ նպատակի համար շուրջ 80 մլրդ դրամ հատկացնելով բյուջեից:

Լրահոս
0