00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հղիության ընթացքում սուրճ խմելը չի ազդում երեխայի IQ–ի վրա

© Photo : Unsplash / Jess BaileyКофе
Кофе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ում բնակվող հղի կանանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական 1-2 բաժակ սուրճ խմելը չի նվազեցնում երեխայի IQ-ի մակարդակը, ինչպես կարծում էին առաջ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հղիներն առանց վախենալու կարող են չափավոր քանակությամբ սուրճ ըմպել: ԱՄՆ-ում բնակվող հղի կանանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ առույգացնող ըմպելիքը չի նվազեցնում երեխայի IQ-ն: Այս մասին գրված է American Journal of Epidemiology-ում հրապարակված հոդվածում։

«Մեր հետազոտության արդյունքները հուսադրող են հղի կանանց համար. նրանք օրական կարող են 1-2 բաժակ սուրճ օգտագործել կամ ըմպել կոֆեինով հագեցված մեկ ուրիշ ըմպելիք` առանց վախենալու, որ իրենց երեխաները զարգացածության աստիճանով կարող են 4-7 տարով հետ մնալ հասակակիցներից», — հայտնել է Օհայո նահանգի համալսարանի գիտնական Սարա Քայմը (Sarah Keim)։

Քայմն ու գործընկերները նման եզրակացության են հանգել՝ վերլուծելով ավելի քան 20 տարի շարունակ հավաքած տվյալները, որոնք վերաբերել են երկու հազար հղի կանանց ծննդաբերության ընթացքին և նրանց երեխաների առողջությանն ու զարգացմանը։

Ինչպես պատմում են գիտնականները, ուսումնասիրություններն անցկացվել են անցյալ դարի 50-ականներին և 70-ականներին, երբ կանայք հղիության ընթացքում չէին վախենում սուրճ ըմպել և ավելի շատ էին սուրճ օգտագործում, քան այսօր: Եվ բժիշկները փորձել են պարզել, թե ինչպես է սուրճը ազդում երեխայի առողջության վրա։

Հետազոտության ժամանակ կանայք պարբերաբար արյան նմուշներ են հանձնել, և այդ նմուշները պահվել են հատուկ պայմաններում, ինչը Քայմի խմբին թույլ է տվել ուսումնասիրելով սուրճի մրուրում առկա հակաօքսիդանտներից մեկի` պարակսանտինի խտությունը և պարզել, թե որքան հաճախ են կանայք սուրճ խմել։

Մայրերի արյան հետազոտությունը համադրելով նրանց երեխաների մինչդպրոցական և դպրոցի ցածր դասարաններում դրսևորած վարքագծի ու առաջադիմության հետ՝ գիտնականները պարզել են, որ դրանց մեջ որևէ կապ չկա` IQ-ն և երեխայի այլ հատկանիշները պայմանավորված չեն այն հանգամանքով, թե որքան սուրճ է խմել մայրը հղիության ընթացքում։ Սա նշանակում է, որ կանայք հղիության ժամանակ առանց երկմտելու կարող են չափավոր քանակով սուրճ խմել, եզրակացրել են գիտնականները։

Լրահոս
0