00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:48
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:54
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան–Մոսկվա. Տրանզիտ

© SputnikМосква-Ереван
Москва-Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևան և Մոսկվա։ Յուրաքանչյուր մայրաքաղաք իր դեմքն ունի` իր մշակութով ու պատմությամբ, իր առանձնահատկություններով։ Վահան Արծրունին և Քրիստինա Կրետովան պատմում են երկու մայրաքաղաքների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Յուրաքանչյուր ժողովուրդ իր ինքնատիպությունն ունի, իսկ մայրաքաղաքի բնակիչներն էլ՝ իրենց առանձնահատկությունները։ Մեկի համար դրանք կարող են երկրի այցեքարտ դառնալ, մյուսների համար` պետությունը ներկայացնող ոչ լիարժեք կերպար։ Sputnik Արմենիան սեփական առանձնահատուկ կոլորիտն ունեցող երկու մայրաքաղաքների` Երևանի և Մոսկվայի բնակիչների օրինակով կներկայացնի մայրաքաղաքներում բնակվող մարդկանց առանձնահատկությունները։

Հայտնի ռոք երաժիշտ, պոետ, երգիչ և կոմպոզիտոր Վահան Արծրունին և լուսանկարիչ, մշակութաբան Քրիստինե Կրետովան կպատմեն երկու մայրաքաղաքներում ապրելու առանձնահատկությունների, եկվորների հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքի և մի շարք այլ երևույթների մասին։

Կյանքը Երևանում և Մոսկվայում

Sputnik Արմենիա պորտալը հետաքրքրվեց, ինչ կյանքով են ապրում խոշոր քաղաքի` Մոսկվայի և դրա դիմաց անհամեմատ փոքր Երևանի բնակիչները։ Թեև Մոսկվայում 15 անգամ ավելի շատ մարդ է բնակվում, քան Երևանում, այնուհանդերձ մայրաքաղաքի բնակիչները նաև բազմաթիվ նմանություններ ունեն։

Վահան Արծրունին սիրում է իր քաղաքը, սակայն չի կարողանում աչքերը փակել Երևանում առկա սոցիալական խնդիրների վրա։

«Երևանը հակասությունների քաղաք է։ Այդպես էր նաև ԽՍՀՄ-ի տարիներին և դրանից առաջ։ Մի բևեռում` աղքատություն, մյուսում` անպարկեշտ շռայլություն։ Բնիկ երևանցին, ինչպես և մայրաքաղաքի ցանկացած այլ բնակիչ, ապրում է այդ բևեռների արանքում», — ասաց Արծրունին։

Իսկ Կրետովան իրեն շատ լավ է զգում հարազատ քաղաքում. անհրաժեշտ ամեն ինչ կա թե՛ աշխատելու, թե՛ հանգստանալու համար։

«Մեծ քաղաքում կյանքը շատ հագեցած է, այստեղ անընդհատ հետաքրքիր իրադարձություններ են կատարվում` ցուցահանդեսներ, պրեմիերաներ, դասընթացներ, հանդիպումներ, սպորտային միջոցառումներ…», — ասում է լուսանկարիչը։
Բողոքելով վերջին տարիների քաղաքի ռիթմից` նա խոստովանում է, որ կյանքը գնալով ավելի ու ավելի արագ է սլանում, իսկ դա երբեմն հոգնեցնում է։

Ի՞նչն է դուր գալիս կամ դուր չի գալիս ձեր քաղաքում

Եթե Մոսկվայում բնակվողները բողոքում են մարդկանց քանակից ու հոծ բազմությունից, ապա երևանաբնակները դժգոհում են միգրացիայի չափերից, որի հետևանքով հարազատ մարդիկ լքում են քաղաքը։

Արծրունին դժգոհում է, որ իր հարազատ մարդկանցից քչերն են մնացել Երևանում։ Զգալիորեն կրճատվել է նոթատետրում գրանցած հասցեների ցուցակը։

Երաժիշտը միաժամանակ գոհ է, որ իր կողքին աներևակայելի տաղանդավոր երաժիշտներ կան, որոնք փորձում են սեփական երաժշտությունը ստեղծել։

Մոսկվայաբնակ Քրիստինեն իր հերթին նշում է, որ սիրում է Մոսկվայի կյանքը, սակայն քաղաքը նաև բազմաթիվ թերություններ ունի։

«Մարդիկ շատացել են, հասարակական տրանսպորտում անընդհատ հրմշտում են իրար, անհնար է դարձել սիրած սրճարան այցելելը, ամենուրեք խցանումներ են։ Ցուցահանդեսների ժամանակ դժվարությամբ է հաջողվում կուտակված մարդկանց հետևից տեսնել ցուցանմուշները, մարդիկ ավելի շատ զայրանում են, քան հաճույք ստանում։ Վնասվում է շրջակա բնությունը, տուժում՝ էկոլոգիան», — ասում է Կրետովան։

Նա նշում է, որ Մոսկվայում հետզհետե քչանում են փոքր ակումբներն ու արտ-սրճարանները։

«Ինձ դուր չի գալիս, որ Մոսկվայում շատ քիչ արտոնություններ կան տեղացիների համար. բնիկ մոսկվացիներն այստեղ ապրում են ծնված օրից, սիրում են իրենց քաղաքը, հոգ տանում, իսկ Մոսկվայում ժամանակավոր բնակություն հաստատած մարդիկ անփութորեն են վարվում քաղաքի հետ», — ասում է Մոսկվայում բնակվող Քրիստինան։

Ինչո՞վ են աչքի ընկնում երևանցիներն ու Մոսկվայում բնակվողները

Բնիկ երևանցիների ու մոսկվացիների թիվը շատ է նվազել։ Սակայն եթե Երևանը հիմնականում և առավելապես բնակեցվում է մարզերից տեղափոխված մարդկանցով, ապա Մոսկվա են գալիս աշխարհի տարբեր ծայրերից։

Արծրունին կարծում է, որ երևանցիներն անչափ հյուրասեր են, նրանց տան դռներն ու հոգիները միշտ բաց են` անկախ իրենց ապրած կյանքից։

«Երևանցին սիրում է շփվել։ Ճիշտ է՝ 90-ականների դժվար տարիներն ազդել են երևանցիների վրա, սակայն դա ժամանակավոր է։ Եթե դուք Երևանին ծանոթացել եք մայրաքաղաքի կենտրոնի միջոցով, ապա ձեր բախտը բերել է, իսկ եթե ծանոթությունը տեղի է ունեցել ծայրամասերից, ապա դուք սխալ կարծիք կկազմեք Երևանի մասին. անգամ կենտրոնի և ծայրամասերի մարդիկ են իրարից տարբերվում», — ասում է Արծրունին։

© Личная страница в ФБՎահան Արծրունի
Ваан Арцруни - Sputnik Արմենիա
Վահան Արծրունի

Նա այս երևույթը բացատրում է այն հանգամանքով, որ մայրաքաղաքի կենտրոնում են կենտրոնացած մշակույթի բոլոր օջախները` օպերային թատրոնը, համերգասրահներն ու պատկերասրահները, թանգարանները, բուհերի մեծ մասը, ու քաղաքացու ձևավորման գործում մեծ դեր է խաղում միջավայրը։

Կրետովան էլ նշում է, որ եկվորները միշտ տարբերվում են մոսկվացիներից, որոնց հանդիպելն արդեն հազվադեպ երևույթների շարքը կարելի է դասել։

Նրանք, որպես կանոն, շատ հետաքրքիր, տաղանդավոր և արտասովոր մարդիկ են, խիստ տարբերվում են մյուսներից, ունեն սեփական կոլորիտը։ Այդ հատկանիշները հատկապես վառ դրսևորում են գտնում տարեց մարդկանց դեպքում, որոնք սիրում են իրենց ակտիվ ժամանակն անցկացնել քաղաքում, ճաշակով հագնվել, ճաշել կենտրոնի սրճարաններում, իսկ երեկոյան այցելել թատրոն կամ պատկերասրահ», — ավելացնում է մշակութաբանը։

Նրա կարծիքով` իրական մոսկվացին սեփական քաղաքին անկեղծորեն նվիրված անձնավորություն է, վառ անհատականություն, հոգևոր և մտավոր գիտելիքներով հարուստ, իր քաղաքի նկատմամբ պատասխանատվություն ունեցող մարդ։

Ի՞նչն է մտահոգում երևանցիներին ու մոսկվացիներին

Մոսկվայի և Երևանի, ինչպես նաև աշխարհի մյուս քաղաքների բնակիչներին մտահոգում են գործազրկությունը, ճգնաժամն ու  անվտանգության խնդիրները։

Արծրունու խոսքով` կյանքը դժվարացել է, շատերը գիրք կարդալու, թատրոն գնալու ժամանակ չունեն։

«Մեր երկրի բնակիչների 90%-ն ամեն ինչ անում է, որպեսզի միջոցներ գտնի իր և ընտանիքի ապրուստն ապահովելու համար։ Մարդիկ կենսական խնդիրներ են լուծում», — ասում է Արծրունին և ավելացնում, որ միայն երջանիկ երկրում կարելի է երջանիկ քաղաքացի լինել։

Կրետովան նշում է, որ նմանատիպ խնդիրներ կան նաև Մոսկվայում` տնտեսական ճգնաժամ, գործազրկություն։

© Из личного архиваՔրիստինա Կրետովա
Кристина Кретова - Sputnik Արմենիա
Քրիստինա Կրետովա

«Այո, այժմ բոլորը խոսում են ճգնաժամի մասին։ Ես ինքս արդեն երկար ժամանակ է` աշխատանք եմ փնտրում և զգում եմ, որ նախկինում ավելի հեշտությամբ էի կարողանում լավ աշխատանք գտնել։ Մարդիկ ամեն օր հետևում են արժույթի տատանումներին, ավելի հազվադեպ են սրճարան գնում, ավելի քիչ գնումներ են կատարում, հազվադեպ են արտասահման մեկնում, քանի որ աշխատավարձերը բավականին նվազել են կամ պարզապես չեն ավելացել, իսկ գները կտրուկ բարձրացել։ Ստիպված ձգել ենք մեր գոտիները», — ավելացնում է նա։

Ըստ նրա, բնիկ մոսկվացիները լքում են քաղաքի կենտրոնը, գերադասում են վարձակալության տալ իրենց բնակարաններն ու տեղափոխվել ծայրամասեր։ Եվ այս խնդիրը կա նաև Երևանում։

Թեև էթնիկ և մշակութային տարբերությունները բազմաթիվ են, այնուհանդերձ մարդկանց միջև միշտ էլ կարելի է ընդհանրություններ գտնել՝ անկախ այն հանգամանքից՝ խոսքը երևանցու մասին է, թե մոսկվացու։

 

Լրահոս
0