ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի —Sputnik. Նոյեմբերի 25-ին կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոբելյանական համերգ կկայանա, որը նվիրված կլինի իսրայելցի կոմպոզիտոր, ջութակահար և երգիչ Վիլյամ Վայների ծննդյան 60-ամյակին ու ստեղծագործական գործունեության 40-ամյակին։
Վայները մի շարք սիմֆոնիկ, ջազային, դաշնամուրային ու երգչախմբային ստեղծագործությունների հեղինակ է։
«Հոբելյանական երեկոն անակնկալներով հարուստ կլինի։ Հայ հանդիսատեսին կներկայացվի Վայների մասին պատմող վավերագրական ֆիլմը, ելույթ կունենան Վահան Արծրունին, Աննա Մայիլյանը, Հայկ Մելիքյանը, «Հովեր» երգչախումբը»,- Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ և համերգի կազմակերպիչ Մարիամ Շահինյանը։