00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:27
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցНеформальный саммит СНГ в Кремле
Неформальный саммит СНГ в Кремле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հակամարտության գործընթացում նշանակալի առաջընթաց չի նկատվում, կարծում է ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավար Արման Մելիքյանը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Փաստորեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի մասին արդեն կես տարի է` հայտարարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, կկայանա հենց այս տարի։

Սարգսյանի ու Ալիևի հանդիպումը հավանաբար տեղի կունենա դեկտեմբերին։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀՀ ԱԺ-ի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Հանդիպման հստակ օրն ու վայրը դեռ պարզ չէ, երկու երկրների նախագահների աշխատակազմերը կհայտարարեն այդ մասին։
Սակայն արդեն կարելի է խոսել այն մասին, որ ՄԽ համանախագահները հասել են իրենց ուզածին, և նախագահների հանդիպումը կկայանա հենց նրանց հովանու ներքո։ Sputnik-ը փորձագետ Արման Մելիքյանին խնդրել է մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված համանախագահների այս ձգտումը։

«Ես այնպիսի տպավորություն եմ ստացել, թե այդ հարցը յուրաքանչյուր համանախագահ երկրի համար առանձին վերցրած` կարող է շատ թանկ գին ունենալ։ Եվ այդ պատճառով նրանք չեն ցանկանում բանակցային գործընթացի վերահսկումը վստահել որևէ մեկին, նույնիսկ` իրար», — ասաց Մելիքյանը։
Փորձագետի տրամաբանությանը հետևելով` կարելի է ենթադրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև վերջ նույնիսկ միմյանց չեն վստահում, քանի որ իրենց ներկայացրած երկրներից յուրաքանչյուրը սեփական շահն ունի, ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այնպես էլ`տարածաշրջանային գործընթացներում ընդհանուր առմամբ։ Պետությունները նախընտրում են, որ նախագահների հանդիպումը կայանա եթե ոչ վերահսկողության տակ, ապա գոնե` բոլոր շահագրգիռ անձանց «հսկողության» տակ։

Այս առումով պարզ է դառնում, թե ինչու էին բոլոր համանախագահներն այդքան սուր արձագանքել ԵԽԽՎ-ի ընդունված զեկույցին, որը ներկայացրել էր հատուկ զեկուցող Ռոբերտ Ուոլտերը։

Այն ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) սրտնեղել էին այն հանգամանքից, որ եվրոպական խորհրդարանականները հարկ չէին համարել խորհրդակցել իրենց հետ։
Ինչևէ, այսօր և՛ ղարաբաղյան հակամարտության կողմերը, և՛ տարածաշրջանում անձնական շահեր ունեցող երկրների ներկայացուցիչները անհամբեր սպասում են նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպմանը։

Առայժմ հայտնի չէ, թե ինչի մասին են խոսելու երկրների առաջնորդները։ Հասարակությունը տեղյակ է միայն, որ հանդիպումը կազմակերպվել է ՄԽ համանախագահների ջանքերի շնորհիվ։

Մելիքյանի խոսքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ որևէ զգալի առաջընթաց այս հանդիպումից ակնկալել չարժե։

«Ես քիչ հավանական եմ համարում, որ այս հանդիպումը որևէ նշանակալի արդյունք կտա։ Անկախ նրանից, որ արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ փոքր-ինչ մեղմացել է ԻՊ-ի դեմ ջանքերը միավորվելու ֆոնին, այնուհանդերձ Հարավային Կովկասի տարածաշրջանին մոտ գտնվող տարածքներում իրավիճակը մոտ հեռանկարում ավելի կսրվի, և Ղարաբաղի ստատուս-քվո ռեժիմը հավանաբար դեռևս ամենաարդյունավետ տարբերակն է։ Հնարավոր է, որ հանդիպման ժամանակ ավելի առարկայական քննարկման դրվի շփման գծում վերահսկման ուժեղացումը», — նշեց նա։

Ակնհայտ է, որ ներկայում գործող ստատուս-քվոն կպահպանվի ապագայում։ Հավանական փոփոխություններն էլ ավելի շուտ կառնչվեն շփման գծում հակամարտող կողմերի առկա իրավիճակին։

 

Լրահոս
0