ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի– Sputnik. Շիրակի մարզի գյուղերից մեկում իշխանությունները սահմանապահի մարմին են հայտնաբերել։
Ինչպես Sputnik Արմենիային հաղորդեցին ոստիկանությունից, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության զինծառայող Վոլոդա Ա.–ին կախված են գտել նոյեմբերի 19–ին։
Ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով, որոնք ստացվել են Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բժշկական կենտրոնից, մահացածը 1984թ.–ի ն ծնված Վոլոդա Ա.–ն է։ Որոշ տեղեկությունների համաձայն` նա բնակվել է կնոջ և ծնողների հետ։
Գործը հանձնվել է Քննչական կոմիտե։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik Արմենիա պորտալը պարզում է պատահարի հանգամանքները։
Հայաստանում ռուս զինծառայողի մարմին են գտել
14:30 20.11.2015 (Թարմացված է: 18:20 20.11.2015)
© Нелли Тер-КазарянСело Личк
© Нелли Тер-Казарян
Բաժանորդագրվել
Ինչպես հաղորդեցին Sputnik Արմենիա պորտալին ոստիկանությունից, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության ծառայող Վոլոդյա Ա.–ին կախված են գտել նոյեմբերի 19–ին