ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Կարծես, ժամանակն է փորձել հասկանալ` ի վերջո ինչ քաղաքական հետևանք կունենա փարիզյան ահաբեկչությունը: Չէ՞ որ գերտերությունները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ռուսաստանը, ինչպես նաև կարգով ավելի ցածր երկրները (խոսքն առաջին հերթին Իրանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի մասին է) ստիպված են շտապ փոխել Սիրիայում իրենց արտաքաին քաղաքական ռազմավարությունը:
Խալիֆաթի զինվորները միանշանակ սկսել էին ընկրկել
Սիրիական կանոնավոր բանակը ռուսական ՌՕՈՒ-ի, Իրանի ցամաքային զորքերի, քրդական ջոկատների և տեղի աշխարհազորայինների աջակցությամբ, որոնք հավատարիմ են մնում գործող նախագահին, մեկ ամսվա դժվարին մարտերից հետո շուրջ 500 քառակուսի կիլոմետր մեծ տարածք ազատագրեցին: Իսկ դրանք երկրի ամենախիտ բնակեցված տարածքներն են: Ազատագրվել են ԻԼԻՊ-ի վերահսկման տակ գտնվող հազարավոր քաղաքներ և գյուղեր: Մեծ վնաս է հասցվել հակառակորդին` ինչպես կենդանի ուժի, այնպես էլ ռազմական տեխնիկայի առումով: Ոչնչացվել են զենքի խոշորագույն պահեստները: Կտրվել են հաղորդակցության ուղիները, որոնցով «հովանավորները» օգնություն էին ուղարկում:
Արդեն ակնհայտ է, որ ռազմական առումով ԻԼԻՊ-ը պարզապես խեղդվում է: Զանգվածային լրատվամիջոցները խոսում էին ռազմադաշտից բազմաթիվ զինված ստորաբաժանումների փախուստի մասին: Երբ կանոնավոր բանակի հետ բախումները սպառնում էին վերածվել ջարդերի, ահաբեկիչների մի շարք ջոկատներ փախուստի դիմեցին: Հատում էին Թուրքիայի հետ չպահպանվող սահմանը, թողնում ռազմական տեխնիկան և տրանսպորտը, իսկ իրենք զենքով ձուլվում էին մոտակա քաղաքներում: Փախչում էին նաև սիրիացիների արժանի վրեժից և սեփական ղեկավարության ցասումից:
Արևմուտքն անհանգստացավ՝ հասկանալով, որ վերջնականապես կորցնում է նախաձեռնությունը: Սակայն համառորեն հրաժարվում էր ներկայացնել իր ռազմական տվյալները: Բայց չէ՞ որ հիմարություն է պահանջել, որ սիրիական զինվորները և ռուսական կործանիչների ու ռմբակոծիչների ռազմական օդաչուները ընթացքում նաև հաշվարկեին, թե ռազմի դաշտում ով է ահաբեկիչ, իսկ ով՝ չափավոր ընդդիմություն:
Անգործ մնացին, քանի որ մանդատ չունեին
Ասադի զորքերը մաքրում էին երկրի ողջ տարածքը, որտեղ կարողանում էին: Եվ արևմուտքը պարզապես անգործ մնաց` վերջնականապես կորցնելով ազդեցությունը երկրում, հետևաբար նաև տարածաշրջանում: Չէ՞ որ քաղաքականության մեջ պարտվողի հետ հաշվի չեն նստում: Եթե Բաշար Ասադը կարողանար երկրի ղեկավար պաշտոնում ամպրապնդել իր դիրքը և ամբողջությամբ վերադարձնել իր օրինական իրավունքները, ապա նաև հարևան երկրները վերջնականապես կդադարեին հաշվի նստել պաշտոնական Վաշինգտոնի` որպես տարածաշրջանում ուժի միակ բևեռի հետ: Հենց դրան էլ գնում էր ամեն ինչ, քանի որ ԻԼԻՊ-ից ազատագրված տարածքների բնակչությունը հավատացել էր Ասադին և ռուսներին, ինչը նպաստել էր կադրային զորքեր աշխարհազորայինների հոսքին:
Արևմուտքն այդ գործընթացներին կարծես այդպես էլ ոչինչ չկարողացավ հակադրել: Եվ նույնիսկ ռազմական գործողությունները, որոնք Ամերիկայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի և Կանադայի կործանիչները նախատեսում էին իրականացնել ԻԼԻՊ-ի նկատմամբ, զուտ ցուցադրական բնույթ էին կրում:
ԱՄՆ-ի վերջին հնարավորությունը
Եվ հանկարծ նրանք «պարգև» ստացան` Փարիզի ահաբեկչությունը, որը ամենաքիչը բարոյական իրավունք է տալիս արևմուտքի կոալիցիային և առաջին հերթին` Ֆրանսիային իր ժամանակակից զենքի ողջ ուժգնությամբ գրոհել Իսլամական Խալիֆաթի վրա:
Իրականում ամենավերջին ուժը, ում ձեռնտու էր Փարիզի ահաբեկչությունը, Իսլամական պետությունն էր: Խալիֆաթն ամեն դեպքում չի պատրաստվում հանձնվել և դեռևս պահպանում է զգալի տարածքներ իր վերահսկողության տակ:
Իսկ ահա խալիֆաթի զինվորներից ոչնչով չտարբերվող սիրիական «չափավոր ընդդիմությանն» օդի պես անհրաժեշտ էր մի քիչ շունչ առնել և առիթ՝ արևմտյան զորքեր մտցնելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի արևմտյան կոալիցիան գործողությունների գոնե որևէ լեգիտիմություն ունենար:
Ես, իհարկե, հեռու եմ այն մտքից, որ Փարիզի ահաբեկչությունը ծրագրվել և կազմակերպվել էր ԿՀՎ վերլուծական լաբորատորիաներում: Սակայն այն, որ մեկ ակնթարթում ԱՄՆ-ն գործընթացը փոխելու հնարավորություն ստացավ, ակնհայտ փաստ է: Արևմտյան կոալիցիան և առաջին հերթին հենց ամերիկացիները հնարավորություն ստացան իրենց վերահսկողության տակ պահել երկրի մի մասը` թույլ չտալով, որպեսզի Բաշար Ասադը լիարժեք հաղթանակ տանի, ինչը հավասարազոր կլիներ մահվան:
Հակառակ դեպքում ամերիկացիներին ուրիշ ոչինչ չէր մնում, քան պարզապես գնալ տարածաշրջանից: Եվ դա երկար կտևեր: Մոտակա տասնամյակում Մերձավոր Արևելքում պայմաններ կսկսեր թելադրել հենց Ռուսաստանի Դաշնությունը՝ փրկելով ողջ քաղաքակիրթ աշխարհը մարդկային տեսք ունեցող հրեշներից, ինչպես նաև Խալիֆաթի զորքերից: Հենց դեպքերի այսպիսի զարգացումից խույս տվեց արևմուտքը: Եվ հրատապությունը, որով արևմտյան կոալիցիայի անդամները Փարիզի ահաբեկչությունից հետո սկսեցին արագ տեմպերով ռմբակոծել ԻԼԻՊ-ի դիրքերը, վկայում է այդ մասին: Սկսեցին ռմբակոծել ոչ միայն ֆրանսիացիները, այլև ամերիկացիները և մյուսները:
ԽՍՀՄ պատմության դաս` միջին դպրոցի ցածր դասարանների ծրագրից
Հետաքրքիր զուգահեռներ են ինքնաբերաբար ծագում: Երկրորդ համաշխարհայինի պատմությունից հայտնի է, որ 44-45 թվականներին հիտլերյան կոալիցիայի երկրները ձգտում էին որքան հնարավոր է շուտ հանձնվել Նորմանդիայում ամրապնդված հակառակորդներին: Որպեսզի, Աստված մի արասցե, ստիպված չլինեին հանձնվել Կարմիր Բանակին:
Այն արագությունը, որով Իսլամական պետությունը ստանձնեց փարիզյան ահաբեկչության պատասխանատվությունը, վկայում է այն մասին, խալիֆաթի զորքերը գերադասում են, որ իրենց գրաված տարածքներում արևմտյան կոալիցիայի զորքեր հայտնվեն, այլ ոչ թե Բաշար Ասադն իր ռուս ու իրանցի ընկերներով: Ինչու՞:
Փարիզի ահաբեկչություններից հետո արևմուտքը կտրուկ ակտիվացրեց ռազմական գործողությունները Սիրիայի այն տարածքներում, որոնք դեռևս գտնվում են ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ: Միգուցե մոտ ժամանակներում ներգրավեն ՆԱՏՕ-ին, մասնավորապես թուրքական ռազմական ուժերը (ամերիկացիները նման ֆիլմային էֆեկտների վարպետ են): Իսկ հետո հայտարարություն կանեն, որի համաձայն` նրանք այդ տարածքները մաքրել են ահաբեկիչներից, իսկ այժմ այնտեղ բացառապես «չափավոր ընդդիմություն» է: Ֆրանսիան` որպես «տուժած», կհամաձայնի դրան: Եվ այդ դեպքում անգամ առանց ՄԱԿ-ի մանդատի, առանց Սիրիայի լեգիտիմ ղեկավարության պաշտոնական հրավերի արևմուտքը կամրապնդվի տարածքում:
Եվ ոչինչ, որ խոսքը ամենաանապատային տարածքների մասին է: Բայց փոխարենը Արևմուտքն ու ԱՄՆ-ն գործելու են տարածաշրջանում և այնտեղ քաղաքականություն են «կերտելու»:
Գահերի խաղը Սիրիայում
21:07 18.11.2015 (Թարմացված է: 22:53 18.11.2015)
© Sputnik / Дмитрий Виноградов
/ Բաժանորդագրվել
Փարիզի ահաբեկչությունը բարոյական իրավունք տվեց արևմտյան կոալիցիային, առաջին հերթին, Ֆրանսիային իր ժամանակակից զենքի ողջ ուժով հարձակվել Իսլամական Խալիֆաթի վրա