ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի- Sputnik. Փարիզի Սեն Դենի արվարձանում անցկացվող ոստիկանական հատուկ գործողության ընթացքում մահապարտ կինը պայթեցրել է իրեն, հայտնում է ՌԻԱ նովոստին` հղում անելով հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությանը։
«Չեզոքացվել է երկու ահաբեկիչ, նրանց շարքում նաև մի կին է եղել, որը պայթեցրել է «մահապարտի գոտին»,- հայտնում է գործակալությունը։
Չորեքշաբթի առավոտյան ոստիկանական հատուկ նշանակության ջոկատը գործողություն է սկսել Փարիզի Սեն Դենի արվարձանում։ Ենթադրվում է, որ բնակարաններից մեկում թաքնվել են այն ահաբեկիչները, որոնք մասնակցել են նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողություններին։ ԶԼՄ-ների տվյալով` գործողության «թիրախներից» մեկը Աբդելհամիդ Աբաուդն է, որին կասկածում են ահաբեկչությունների կազմակերպման մեջ։ Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ 2-3 գրոհայինի են ձերբակալել, այնուհետև չեզոքացրել նրանց։ Այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Ինչպես հաղորդում է RTL հեռուստաընկերությունը, ոստիկաններից երեքը վնասվածքներ են ստացել։