00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեբան. Փարիզի պայթյունները հայերի մոտ խուճապ չեն առաջացրել

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցСитуация в Париже после серии терактов
Ситуация в Париже после серии терактов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերի մոտ խուճապ չի նկատվում, նրանք պատրաստ են ուղևորվել և՛ Շարմ էլ Շեյխ, և՛ Փարիզ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Նախորդ ուրբաթ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները համաշխարհային խուճապ չեն առաջացրել, Sputnik Արմենիա պորտալին հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը։

Նրա խոսքով` հիվանդագին խուճապն ու զգուշավորությունը տարբեր հասկացություններ են։

Փարիզի ահաբեկչությունները

«Պետք չէ զգուշավորության զգացումը շփոթել վախի ու հիվանդագին խուճապի հետ, որոնք մարդուն խանգարում են ապրել»,- նշեց Խուդոյանը։
Ըստ նրա, եթե Փարիզի կոնկրետ շրջաններում մարդիկ փողոց դուրս չեն գալիս, ապա ճիշտ են վարվում, քանի որ նրանց զգուշացրել են վտանգի մասին, և իրավիճակն այս պահին լարված է։

«Այս պահին եթե մարդիկ տանը մնան, ապա շատ ավելի ճիշտ կվարվեն։ Վախը պաշտպանական մեխանիզմ է, որն օգնում է մարդուն ավելի զգուշավոր լինել։ Սակայն եթե մարդը մղձավանջներ է տեսնում, առանց որևէ պատճառի Շտապօգնություն է զանգում և այլն, ապա նշանակում է, որ պետք է պայքարել ավելորդ անհանգստության դեմ»,- ավելացրեց Խուդոյանը։

Հոգեբանը կարծում է, որ ահաբեկչությունը վերապրած և հրաձգության ականատես դարձած մարդիկ պետք է անպայման դիմեն մասնագետի, քանի որ նրանց կսկսի տանջել հետտրավմատիկ սթրեսային խանգարումը։

«Նրանց մոտ կարող է դեպրեսիա սկսվել, ախորժակի խանգարում առաջանալ, նրանք կսկսեն անընդհատ խոսել իրենց վախերի մասին։ Ավելի լուրջ հոգեբանական խնդիրներ էլ կան, սակայն դրանց մասին ավելի լավ է չխոսել»,- ասաց Խուդոյանը։

Նա ավելացրեց, որ նման խուճապային վախերի դեմ պայքարելու համար կարելի է տարբեր մեթոդներ կիրառել։

«Օրինակ` հիվանդը փակում է աչքերը, հիշում այն, ինչ իրեն անհանգստացնում է, կտրուկ բացում է աչքերը այն պահին, երբ վախ է զգում։ Նույնը կրկնում է այնքան ժամանակ, քանի դեռ մարդն այդ խնդրի նկատմամբ անտարբեր չի դարձել»,- ասաց հոգեբանը։

Փորձագետը նաև վստահ է, որ շատ հաճախ սթրեսը հաղթահարելու գործում կարևոր դեր է խաղում շփումը։ Նրա խոսքով` երբ մարդը որևէ մեկին պատմում է իր խնդիրների ու վախերի մասին, թեթևության զգացում է ունենում։

Աերոֆոբիա

«A321-ի վթարից հետո նույնպես համընդհանուր խուճապ չի նկատվել, թեև որոշ մարդիկ սկսել են վախենալ ինքնաթիռով ուղևորություն կատարելուց, օրինակ` այն ժամանակ, երբ պետք է նստեն ինքնաթիռ և թռչեն, ասենք, Փարիզ»,- ասաց Խուդոյանը։

Նրա խոսքով` բոլոր նորմալ մարդիկ նյարդայնանում են թռիչքների ժամանակ, սակայն դա չի հասնում հիվանդագին տագնապի, իսկ նրանք, ովքեր նման խնդիր ունեն, անպայման դիմում են մասնագետի, քանի որ աերոֆոբների անհարմարավետության զգացումը նվազեցնելու հատուկ մեթոդներ կան։
Խուդոյանը նշեց նաև, որ հայերի շարքում խուճապ չի նկատվում, նրանք այս պահին էլ պատրաստ են ուղևորվել և՛ Շարմ էլ Շեյխ, և՛ Փարիզ։

Վախերի հաղթահարման մեթոդները

Հոգեբանը պնդում է, որ կան վախերի հաղթահարման մեթոդներ, որոնցից են հանգստացնող վարժությունները, օրինակ`թուլանալու ինքնաներշնչանքը, քանի որ տագնապը միշտ կապված է մարդու ֆիզիկական վիճակի հետ։

«Կան շնչառական վարժություններ։ Գոյություն ունեն հատուկ հիպնոտիկ ձայնասկավառակներ` հանգստացնող երաժշտությամբ։ Օրինակ` հոգեբանը կարող է ձայնասկավառակ միացնել ջրի խոխոջյունով, համապատասխան նկարներով, տեքստերով, ծովի, բնության պատկերներով, և այդ ամենը նպաստում է մարդու անհանգստության նվազեցմանը»,- նշեց մասնագետը։

Խուդոյանը ավելացրեց, որ նման ձայնասկավառակներ կան տարբեր լեզուներով, այդ թվում` հայերեն, ռուսերեն, անգլերեն։
«Կա նաև ավանդական մեթոդ` վալիդոլը։ Սակայն ավելի լավ կլինի, եթե խուսափեք դեղորայքային միջամտությունից»,- ասաց նա։

Երեխաներ

Հոգեբանը նշեց, որ ինքնաթիռով թռչելու վախ ունենում են նաև երեխաները, որոնց կյանքի ընթացքում կարող են ի հայտ գալ նաև այլ վախեր։
«Այս հարցում երեխաներին կօգնեն հատուկ խաղերը կամ նկարչությունը։ Այսինքն` երեխան պետք է նկարի այն, ինչից վախենում է։ Երեխաների հետ պետք է շփվել տագնապի աստիճանը հասկանալու համար։ Եթե վախի աստիճանն ուժեղ է, ապա մասնագետի օգնության կարիք կզգացվի»,- եզրափակեց Խուդոյանը։

 

 

 

Լրահոս
0