00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկայի հայկական համագումարն ընդլայնում է ականազերծման նախաձեռնությունները Հայաստանում և ԼՂՀ-ում

© АРКААрмянский сапер
Армянский сапер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Շատ ամերիկահայեր տեղյակ չեն, որ Լեռնային Ղարաբաղում առկա է ականապատ տարածքների խնդիր, եւ որ մեկ շնչի հաշվով պատահարների շարքում այն ամենաբարձրերից է աշխարհում, ավելի բարձր, քան նույնիսկ Կամբոջիայում եւ Աֆղանստանում», - հայտարարել է HALO Trust-ի ԱՄՆ գործադիր տնօրեն Թոմ Ֆոսթը:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ամերիկայի հայկական համագումարն աշխատանքներ է տանում ընդլայնելու ականազերծման նախաձեռնությունները Հայաստանում եւ ԼՂՀ-ում:

Այս առնչությամբ, Համագումարի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Անցյալ ամիս Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) խորհրդի անդամ Անի Թոթահն ու գործադիր տնօրեն Բրայան Արդունին մասնակցել են Մարշալի անվան ժառանգության ինստիտուտի (MLI) 18-րդ ամենամյա տոնախմբությանը՝ Ճանապարհների ականազերծում խորագրով, որտեղ նրանք հանդիպել են աշխատակիցներին, աջակիցներին եւ Շներով Ականազերծման Կորպուսի արշավի ակտիվիստներին: MLI-ի Շներով ականազերծման կորպուսի արշավը ձգտում է բարելավել Ականներ հայտնաբերող շների (MDDs) քանակը եւ որակն աշխարհի բոլոր երկրներում:

«Որպես Մարշալի անվան ժառանգության ինստիտուտի ականազերծման ծրագրի ցմահ գործընկեր եւ տասնամյակներ շարունակ լինելով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում HALO Trust-ի նախաձեռնությունների աջակից՝ Համագումարը գոհ է ներկայիս արդյունքներից եւ լիահույս ենք ընթացիկ ծրագրերն ավարտված տեսնել գալիք տարիների ընթացքում», — նշել է Համագումարի խորհրդի անդամ Անի Թոթահը:

2002թ.-ին Համագումարը դարձավ MLI —ի Շներով ականազերծման կորպուսի արշավի առաջին մասնակիցներից մեկը. Համագումարի հովանավորությամբ ականներ հայտնաբերող 6 շուն (MDD) ձեռք բերվեց Հայաստանի համար: Համագումարի հովանավորած ականներ հայտնաբերող շների հաջողություններից են Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի շփման գծում տարածքների ականազերծումը, որոնք այսօր օգտագործվում են հողագործության, արոտավայրերի եւ այլ գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաեւ տրանսպորտային եւ ենթակառուցվածքային նախագծերի համար:

Անցյալ ամիս HALO Trust-ի տնօրեն Էնդրյու Մուրը եւ HALO Trust-ի ԱՄՆ գործադիր տնօրեն Թոմ Ֆոսթը հանդիպեցին Համագումարի աշխատակազմի հետ իրենց շտաբում՝ քննարկելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ընթացիկ ծրագրերն ու նվաճումները:

«Շատ ամերիկահայեր տեղյակ չեն, որ Լեռնային Ղարաբաղում առկա է ականապատ տարածքների խնդիր, եւ որ մեկ շնչի հաշվով պատահարների շարքում այն ամենաբարձրերից է աշխարհում, ավելի բարձր, քան նույնիսկ Կամբոջիայում եւ Աֆղանստանում», — հայտարարել է HALO Trust-ի ԱՄՆ գործադիր տնօրեն Թոմ Ֆոսթը: «Մենք երախտապարտ ենք Ամերիկայի հայկական համագումարին այս կարեւոր մարդասիրական խնդրի իրազեկության բարձրացման հարցում օժանդակության համար: HALO-ի նպատակն է Ղարաբաղում վերացնել բոլոր ականադաշտերը, որպեսզի մարդիկ, ովքեր ամենից շատն են տուժում ականների սպառնալիքից, կարողանան ետեւում թողնել պատերազմի այս մահաբեր ու մոռացված ժառանգությունը եւ ապրել ավելի ապահով եւ բեղմնավոր կյանքով»,-ասել է Ֆոսթը:

2000 թվականից ի վեր HALO Trust-ի անձնակազմը վերացրել է Լեռնային Ղարաբաղի ականադաշտերի գրեթե 90 տոկոսը, որի արդյունքում 66.718 ակր ականազերծ տարածք կարող է օգտագործվել տեղաբնակների կողմից: Միայն 2013թ.–ին HALO Trust-ում աշխատել է 175 ղարաբաղյան անձնակազմ եւ ականազերծել ավելի քան 370 ակր հող՝ որպես վերջինիս «Ականներից Ազատ Արցախ» նախաձեռնության մի մաս:

 

 

Լրահոս
0