00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:21
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենախաղաղասեր մարդկանց մասնագիտական տոնը

© Тигран МкртчянУчения военных медиков
Учения военных медиков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վահրամ Խոջայանը մասնակցել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների պաշտպանությանը: Այսօրվա պես հիշում է՝ սովորեց ԵՊԲՀ-ում, սերտեց բժշկական ծառայությունների կազմակերպման ու մարտավարության դասընթացներն ու դրանք գործնականում կիրառեց մարտադաշտում

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի-Sputnik. Նրանց հաղթանակի գինը զինվորի փրկված կյանքն է: Նրանք զինվոր են և բժիշկ: Նրանք թիկունքում են և առաջնագծում: Այսօր զինվորական բժշկի մասնագիտական տոնն է:

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեցինք ՊՆ ԿԿԶՀ վերականգնողական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վահրամ Խոջայանին: Նա կարծում է, որ զինվորական բժիշկներն աշխարհի ամենախաղաղասեր մարդիկ են` անկախ ազգությունից:

Վահրամ Խոջայանը մասնակցել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների պաշտպանությանը: Այսօրվա պես հիշում է՝ սովորեց ԵՊԲՀ-ում, սերտեց բժշկական ծառայությունների կազմակերպման ու մարտավարության դասընթացներն ու դրանք գործնականում կիրառեց մարտադաշտում: Հիմա արդեն կեսկատակ, կեսլուրջ պատմում է. «93 թվականին խորը շունչ քաշեցի ու գնացի ծառայության: Վատ բան չեմ ուզում հիշել, լավ է, որ ողջ մնացի»:

© Официальный сайт Минобороны РАՌազմական բժշկություն
Военная медицина - Sputnik Արմենիա
Ռազմական բժշկություն

Չնայած Խոջայանն ու նրա գործընկերներն աշխատել են արտակարգ իրավիճակում, երբ շուրջը ռումբեր էին պայթում, այնուամենայնիվ հումորի ժամանակ էլ էին գտնում:

«20 տարեկան գյումրեցի մի զինվորի ուղարկեցի գինեկոլոգի մոտ՝ ախտորոշելով եռամսյա հղիություն: Գյումրեցիները հղիներին ասում են «պատճառավոր», դրա համար էլ բառիս իմաստը չհասկացավ: Այս հաղթանդամ տղան իր ամբողջ բոյ-բուսաթն առած գնում է բժշկի մոտ ու ասում՝ ինձ կլինկորի են ուղարկել, ասում են՝ հղի եմ»,-պատմում է զինվորական բժիշկը:

Ի դեպ, անմոռանալի է նաև պատերազմի դաշտում կին բուժակների ներկայությունը: Նրանք տղամարդկանց հավասար մարդկային կյանքերի համար կռիվ են տվել ու զինվորների կողքին գիշերներ լուսացրել:

«Գալյա անունով բուժակին մինչև օրս չեմ մոռանում: 2 տղամարդու կարող էր խփել իրար, որ ուշքից գնային»,-հիշում է Վահրամ Խոջայանը:
Նույնիսկ խաղաղ պայմաններում զինվորական բժիշկը չի կորցնում իր տեմպն ու ռիթմը: Հիմա նա պատասխանատու է ոչ միայն զինվորների առողջության, այլև նրանց ծնողների ու բարեկամների հանգստության համար:

Գոհար Սարգսյան

Լրահոս
0