ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի հատուկ ծառայությունները հայտնել են, որ 50 մլն դոլարով կպարգևատրեն նրան, ով որևէ տեղեկություն կհայտնի А321 օդանավի ահաբեկչությանը մասնակցության վերաբերյալ:
«Անվտանգության դաշնային ծառայությունը դիմում է ռուսական և միջազգային հանրությանը՝ աջակցություն խնդրելով ահաբեկիչներին գտնելու հարցում: Հանցագործին հայտնաբերելուն նպաստող տեղեկատվության տրամադրման համար 50 մլն դոլարի պարգև է սահմանվել», — երեքշաբթի հայտնում է ՌԴ ԱԴԾ հասարակական կապերի կենտրոնը:
Ավելի վաղ Կրեմլում ռուսական ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննության արդյունքների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ ընթացող խորհրդակցության ժամանակ Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր, որ Սինայի տարածքում տեղի ունեցած А321 օդանավի աղետը, որի ժամանակ զոհվել է 220 մարդ, ահաբեկչություն է եղել: Անձնական իրերի և օդանավի տարրերի ուսումնասիրությունը հայտնաբերել է պայթուցիկ նյութերի հետքեր, որոնք գտնվել են А321 օդանավում, ինչը վկայում է, որ օդանավը ահաբեկչության է ենթարկվել:
ՌԴ ԱԴԾ–ն 50 մլն դոլար պարգև է խոստացել A321 ինքնաթիռի պայթյունի մասին տեղեկատվության համար
13:45 17.11.2015 (Թարմացված է: 14:30 17.11.2015)
© RIA Novosti / Максим ГригорьевОбломки самолета А321
© RIA Novosti / Максим Григорьев
Բաժանորդագրվել
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օդանավի վթարի պատճառ է դարձել տրոտիլիայն համարժեքով մինչև 1 կգ հզորությամբ պայթյունը