ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Sputnik տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Ինդոնեզիայի Antara խոշորագույն տեղեկատվական գործակալության հետ: Կողմերը պայմանավորվել են երկկողմ մասնագիտական համագործակցության զարգացման, տարբեր ուղղություններով համատեղ նախագծերի մշակման, ինչպես նաև տեղեկատվական նյութերի փոխանակման վերաբերյալ:
Sputnik-ի գլխավոր խմբագրի տեղակալ Պավել Անդրեևը նշել է. «Համաձայնագրի ստորագրումը մեր ԶԼՄ-ներին հնարավորություն կտա առաջին ձեռքերից օպերատիվ կերպով փոխանակել արդիական և վստահելի տեղեկատվություն, ինչն առավել կարևոր է ներկա պահին բազմազան և հավասարակշռված համաշխարհային տեղեկատվական դաշտի կառուցման համար»:
Միջոցառումն անցկացվել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների տեղեկատվական գործակալությունների կազմակերպության գործադիր կոմիտեի անդամների 39-րդ հանդիպման շրջանակներում, որն ընթանում է Սեուլում նոյեմբերի 15-18-ը՝ Հարավային Կորեայի առաջատար Yonhap տեղեկատվական գործակալության հովանու ներքո:
Antara-ն Ինդոնեզիայի ազգային տեղեկատվական գործակալությունն է, որը հիմնադրվել է 1937 թվականին: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Ջակարտայում, նորությունները թողարկվում են ինդոնեզերեն և անգլերեն լեզուներով: Գործակալությունը ունի բյուրոների ցանց Ինդոնեզիայի բոլոր շրջաններում, ինչպես նաև ներկայացուցչություն Նյու Յորքում, Կանբերայում, Լոնդոնում և Կուալա Լումպուրում:
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզուներով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:
Sputnik-ը Ինդոնեզիայի խոշոր ԶԼՄ-ներից մեկի հետ համաձայնագիր է ստորագրել
Пресс-центр Sputnik-Армения
Բաժանորդագրվել
Sputnik տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Ինդոնեզիայի Antara խոշորագույն տեղեկատվական գործակալության հետ