00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմերսանտ. ինչով է սթարթափերին գրավում Հայաստանը

© Rostov.pressИнтернет, компьютер
Интернет, компьютер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կոմերսանտ» ռուսական թերթը «ՏՏ` Արարատի տեսարանով» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ ուսումնասիրում է Հայաստանում սթարթափերի բումի պատճառները

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. «Կոմերսանտ» ռուսական թերթը «ՏՏ` Արարատի տեսարանով» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ ուսումնասիրում է Հայաստանում սթարթափերի բումի պատճառները:

Մի քանի տարի առաջ պատմական հայրենիք էր ժամանել ամերիկացի գործարար Էլ Էյսայանը, և նրա այցը տեսարժան վայրերի հետ ծանոթությամբ չսահմանափակվեց: Տաքսիստի (որը բազմաթիվ լուսավոր մտքերով մի ֆիզիկոս էր, ում կյանքն այնպես էր դասավորվել, որ ստիպված էր օրվա հացի փողը վաստակել տաքսի քշելով) հետ զրույցի արդյունքում Էյսայանը որոշեց Երևանում գրասենյակ բացել: ԱՄՆ-ում Էլն արդեն ընկերություն ուներ, և նա որոշեց Հայաստանում գիտնականներ վարձել, որպեսզի նրանք տվյալների մեծ ծավալի վերլուծության, համահարաբերակցության և օրինաչափությունների որոնումների, ինչպես նաև կանխատեսումների համար
մոդելներ մշակեն:

Integrien Corporation ընկերությունը Երևանում գրասենյակ բացեց 2008 թվականին: Թիմի աշխատանքում հաջողվեց ներգրավել տաղանդավոր գիտնականների, ովքեր մոդելներ էին ստեղծում և փոխանցում ԱՄՆ-ի ծրագրավորողներին, որպեսզի նրանք կյանքի կոչեն իրենց մշակումները: 2010 թվականին մշակումներով հետաքրքրվեց  ամերիկյան Vmware կորպորացիան, որը շուտով սթարթափը ձեռք բերեց 100 մլն դոլարով: Այսօր այն գլոբալ VMware-ի R&D-ստորաբաժանումներից հիմնականն է:

Այս ընկերության պատմությունը Հայաստանի ներուժի լավագույն  օրինակն է: Առաջին հերթին, դա անգլերենի իմացությամբ բարձրորակ մասնագետներն են՝ այդպիսի աշխատակիցներ փնտրում են աշխարհի բոլոր կորպորացիաները:

ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը պատմում է, որ Հայաստանում վերջին տասը տարիներին ՏՏ ոլորտում նկատվող աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են տնտեսության միջին աճի ցուցանիշները` տարեկան 15-25%:

«Արդյունքում ինժեներ-ծրագրավորողների մեծ պակաս է զգացվում:  Ներկա պահին Հայաստանում աշխատում է մոտ 15 հազար մշակող, ևս 2 հազար թափուր տեղ կա, —պատմում է ABBYY փոխնախագահը: — Որպես հետևանք` տիպիկ կադրային արագ աճող բուրգ է առաջանում. շատ սկսնակներ, ովքեր դեռ քիչ բան կարող են անել, սակայն լավ մոտիվացված են, և փորձառու մասնագետների պակաս: Իհարկե, վերջին ժամանակներում համալսարանները գիտակցել են ՏՏ մասնագետների նախապատրաստման կարևորությունը, նույնիսկ ընկերությունների հետ համագործակցություն են կարգավորել, նրանք էլ իրենց հերթին որոշ բուհերում
լաբորատորիաներ և հետազոտական կենտրոններ են բացել: Սակայն այս գործընթացը նոր է թափ հավաքում»:

Իրական հայացք

Integrien-ի նման պատմություն տեղի է ունեցել LiveLOOK սթարթափի հետ, որը հիմնադրել է Հայաստանում ծնված Իգոր Խալաթյանը: Ընկերության գլխավոր գրասենյակը գրանցված էր ԱՄՆ-ում, մշակումների գրասենյակը՝ Երևանում: 2014 թվականին ընկերությունը ձեռք է բերել Oracle-ը: Հայկական սթարթափ թիմը դարձել է Երևանում Oracle ամերիկյան կորպորացիայի գրասենյակի (բացվել է անցյալ տարի ամռանը) հիմնական ակտիվը:

Իգոր Խալաթյանը այժմ բնակվում է Նյու Յորքում: Իր ելույթներից մեկում նա խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչու են այսօր իր հայրենակիցները լի երկիրը լքելու ցանկությամբ: «Ես օգտագործում եմ յուրաքանչյուր հնարավորություն, որպեսզի գամ Հայաստան, — ասել է նա: — Դուք կարող եք հենց այստեղ հիմնել Oracle-ի նման մի կազմակերպություն»:

Macroscope Consulting  հիմնադիր Գարեթ Մարտին Ջոնսոնը, հակառակը, տալիս է այս երևույթի բացատրությունը. «Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների համատեքստում նման է Իռլանդիային՝ Եվրոպայի նկատմամբ: Իռլանդացիները նախաձեռնողներ են, վառ, տաքարյուն անձինք, որոնց համար ներքին շուկան նեղ է: Հայերը միշտ նայել ու նայում են արտաքին շուկաներին և գլոբալ մտածում, քանի որ ներքին շուկան բավականին փոքր է, ինչպես նաև` ելնելով պատմական իրադարձություններից: Հայերն ուժեղ համայնքներ ունեն Կալիֆորնիայում, Մայամիում, Եվրոպայում (Ֆրանսիայում և Անգլիայում), Մերձավոր Արևելքում և առաջին
հերթին` Բեյրութում: Հայ ժողովուրդը արագաշարժ է, շուտ հարմարվող և խելացի: Հենց այդ պատճառով այսօր արտասահմանյան  ՏՏ ընկերությունները Հայաստանում են հիմնում  իրենց գրասենյակները, որտեղ բարձրորակ մասնագետներ են աշխատում»: Ջոնսոնը համոզված է, որ Հայաստանն ու հայերը մեծ ապագա ունեն:

CCC Startups-ի գործընկեր Մաքս Գուրվիցը հաստատում է, որ երկիրը մեծ տեխնիկական ներուժ ունի: «Դեռ խորհրդային ժամանակներում Երևանը լավ տեխնիկական դպրոց ուներ, և հայ ինժեներները գնահատվում էին ամբողջ Միությունում»: Մաքս Գուրվիցի խոսքերով՝ այժմ երկրում մեծ դեր են խաղում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ պետությունների հայ համայնքները, որոնք աշխատանքով են ապահովում տեղի բնակիչներին: Օրինակ` Reddit ցանցի հիմնադիրներից մեկը՝ Րաֆֆի Օհանյանը ակտիվ է նաև տեղական շուկայում՝ որպես ներդրող և պատվիրատու: Սփյուռքի ներկայացուցիչները մեծ ուշադրություն են դարձնում
երիտասարդների զարգացման և ՏՏ ոլորտում կադրերի համալրման հարցին:

Սթարթափը գործի կեսն է


Տեղացի գործարարների խառնվածքն ու հավակնություններն իրականանում են   սեփական գլոբալ սթարթափերի ստեղծմամբ: Դրան նպաստում է վենչուրային և գործարար համակարգի զարգացումը: ABBYY ընկերությունից Արամ  Փախչանյանը պատմում է, որ Հայաստանում տեխնոպարկեր, ինկուբատորներ և վենչուրային հիմնադրամ է աշխատում, որը թեև ստեղծվել է մի քանի տարի առաջ, սակայն արդեն նախագծերի պորտֆել ունի:

Մաքս Գուրվիցի խոսքերով՝ Հայաստանն իր դիրքի և տնտեսության վիճակի պատճառով քիչ գրավիչ է իբրև շուկա: Սակայն տեղական ընկերություններն ավելի նշանակալի շուկաներում նախագծերն առաջ մղելու ներուժ ունեն: Granatus վենչուրային հիմնադրամը դեռևս միակն է Հայաստանում, զբաղվում է հենց այդպիսի գործարքների իրականացմամբ: Բացի այդ, երկրում գործում է աքսելերատային ծրագրով և սթարթափերի աջակցման համակարգով Microsoft Innovation Center-ը: Գուրվիցը կարծում է, որ այսօր հայկական ամենահետաքրքիր սթարթափը՝ Sololearn-ն է։

Արամ Փախչանյանը կարծում է, որ Հայաստանում ՏՏ հատվածի զարգացման շարժիչև այնպիսի ընկերություններն են, ինչպես Pixart (բջջային հավելվածների ոլորտում աշխարհի առաջատար կազմակերպություն) և Joomag (ծառայություն թվային ամսագրերի ստեղծման համար) ընկերությունները: «Կան և տարածաշրջանային ֆենոմեններ, օրինակ` menu.am սննդի առաքման ծառայությունը, որը Հայաստանում առաջատար դիրք է գրավել և հիմա փորձում է հարևան երկրների շուկաներ դուրս գալ, — պատմում է ABBYY փոխնախագահը: — Եվս երկու հետաքրքիր կազմակերպություն, որոնք թույլ են տալիս պատկերացում ստեղծել Հայաստանում ՏՏ
լանդշաֆտի բազմազանության վերաբերյալ՝ Sololearn և CodeFights: Հայաստանում չիպերի մշակման համար համակարգեր ստեղծող ընկերություններից նաև հզոր կլասթեր է ձևավորվել: Այդ իսկ պատճառով երկիրը կարող է հետաքրքիր լինել այն կազմակերպությունների համար, որոնք բարդ միկրոհամակարգեր են մշակում»:

Լրահոս
0