00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

#NotInMyName – Մենք նրանք չենք

© Sputnik / Страница в ФБ Акция Not in my name
Акция Not in my name - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամբողջ աշխարհի մահմեդականները միավորվել են սոցցանցերում, որպեսզի ապացուցեն, որ իրենք մասնակից չեն ահաբեկչությանը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. #notinmyname հեշթեգը սկսել է հանրաճանաչ դառնալ Փարիզի ահաբեկչություններից հետո, որոնց ընթացքում զոհվել է 129 մարդ և 352–ը վիրավորվել։ Տարբեր երկրների մահմեդականները որոշել են հանդես գալ "Not In My Name" («Ոչ իմ անունից») հայտարարությամբ։ Այսպիսով, իսլամի հետևորդները ցանկանում են հասարակությանը հասցնել, որ ոչ բոլոր մուսուլմաններն են ահաբեկիչներ։ Ակցիայի մասնակիցներից շատերը Ֆեյսբուք և Ինսթագրամ սոցցանցերի միջոցով իրենց լուսանկարներն են հրապարակել։ Լուսանկարներում նրանք ձեռքում պահում են "Not In My Name" հեշթեգով պաստառներ` հայտարարելով, որ իրենք մասնակից չեն արմատական իսլամիստների գործողություններին։ 

Հետաքրքիր է, որ այս նախաձեռնությունը ստեղծվել է մի քանի տարի առաջ, սակայն նոր շունչ է ստացել Փարիզի ողբերգական իրադարձություններից հետո։ Առաջին անգամ #notinmyname հեշթեգն օգտագործել են բրիտանացի մահմեդականները, ովքեր միավորվել էին հումանիտար առաքելության աշխատակիցներ Դեյվիդ Հեյնսի և Ալան Հենինգի մահապատժից հետո` հակաիսլամիստական կոչով։ "Not In My Name"  կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված է հետևյալ հայտարարությունը.


«Մենք, լինելով բրիտանացի մահմեդականներ, խստորեն դատապարտում ենք ԻՊ–ի գործողությունները, որոնք իրենց ահաբեկչական գործունեությամբ վարկաբեկում են իսլամի անունը։ Մենք կոչ ենք անում մեր ընկերներին` բրիտանացի մահմեդականներին, միավորվել և միասին դատապարտել այդ չար խմբավորումն ու նրանց սարսափելի արարքները, որոնք իրականացվել են «Ոչ իմ անունից» (Not In My Name)"»։

© IsisnotinmynameNot In My Name ակցիան
Акция Not in my name  - Sputnik Արմենիա
Not In My Name ակցիան


Այսօրվա դրությամբ արմատական իսլամիստական ինստիտուտի վառ օրինակ է Իսլամական պետությունը։

Շատ երկրներ իրենց համերաշխությունն են ցուցաբերել` մայրաքաղաքների նշանավոր կառույցները լուսավորելով ֆրանսիական դրոշի գույներով։ Ամբողջ աշխարհի մահմեդական կազմակերպությունների ներկայացուցիչները դատապարտել են ԻՊ գործողությունները և կոչ արել իսլամը չհավասարեցնել ահաբեկչության հետ։ Հասարակ մուսուլմանները սոցցանցերի օգնությամբ փորձում են ասել օգտատերերին, որ իրենք մասնակից չեն ահաբեկչական գործողություններին։

Անհրաժեշտ է դադարեցնել ատելության տարածումը մարդկանց միջև, քանի որ դա նպաստում է ընդամենը նրան, որ չափավոր մուսուլմանները հեռանան համայքներից  և միանան արմատական խմբավորումներին։

Լրահոս
0