00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու է Facebook–ն «անվտանգության ստուգում» ներմուծել

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցМарк Цукерберг
Марк Цукерберг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի– Sputnik. Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու է սոցիալական ցանցը «անվտանգության ստուգում» նոր գործառույթը գործարկել ոչ թե Բեյրութի պայթյուններից, այլ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո ։

Նոր գործառույթը Facebook–ի օգտատերերին հաղորդում է, որ իրենք անվտանգության մեջ են և չեն տուժել։

«Շատ մարդիկ հարցնում են, թե ինչու ենք մենք «անվտանգության ստուգումը» միացրել Փարիզի համար, իսկ Բեյրութում ու այլ վայրերում տեղի ունեցած պայթյունների համար չենք կիրառել»,– գրել է Ցուկերբերգը Facebook-ի իր էջում` բացատրելով, որ այդ գործառույթը մշակվել է միայն բնական աղետների համար, իսկ «հիմա այն հարմարեցնում են նաեւ մարդկային աղետներին»։

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր դիմում են այդ կապակցությամբ։ Դուք ճիշտ եք, որ աշխարհում կան շատ այլ կարևոր հակամարտություններ։ Մենք բոլոր մարդկանց մասին հոգ ենք տանում նույնկերպ և աշխատելու ենք, որպեսզի հնարավորինս օգնենք տարբեր իրավիճակներում հայտնված մարդկանց»,– գրել է Ցուկերբերգը։

Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել:

Նոյեմբերի 12-ին երկու մահապարտ ահաբեկիչ գործի էին դրել իրենց գոտիների վրա ամրացված պայթուցիկ սարքերը: 7 րոպե տարբերությամբ մի քանի պայթյուն էր որոտացել: Երկրորդ պայթյունը հնչել էր այն պահին, երբ քաղաքացիները սկսել էին օգնել առաջին պայթյունից տուժած անձանց: Ահաբեկչության վայրում ևս մեկ մահապարտի մարմին էր հայտնաբերվել: Երրորդ պայթուցիկ սարքը չէր գործել: Ավելի ուշ ձերբակալվել էր նաև չորրորդ ահաբեկիչը, որը փորձել էր փախչել դեպքի վայրից:

Լրահոս
0