ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Միջազգային գիտնականների խումբը նոր թեստ է ստեղծել, որը թույլ է տալիս արյան մեկ կաթիլի օգնությամբ գրեթե 100% ճշգրտությամբ որոշել քաղցկեղի առկայությունը մարդու օրգանիզմում, գրված է Cancer Cell-ում հրապարակված հոդվածում:
283 հոգուց արյան փորձանմուշներ վերցնելով` գիտնականները թեստի միջոցով տարբեր տեսակի քաղցկեղ են հայտնաբերել 228 մարդու մոտ:
Հետազոտությունների տվյալները համեմատել են կլինիկական հետազոտությունների արդյունքների հետ, և պարզվել է, որ նոր թեստի ճշգրտությունը 96% է կազմում:
Արյան մեկ կաթիլ՝ քաղցկեղը որոշելու համար
09:00 16.11.2015 (Թարմացված է: 11:13 16.11.2015)
© Sputnik / Владимир Астапкович
/ Բաժանորդագրվել
Շվեդիայի, ԱՄՆ-ի և Նիդեռլանդների մասնագետները քաղցկեղը հայտնաբերելու և դասակարգելու համար հատուկ թեստ են ստեղծել