ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Փարիզի ահաբեկչություններից հետո անվտանգությունն ապահովելու համար Ֆրանսիայի իշխանությունը որոշել է պարեկություն իրականացնող զինվորականների թիվը հասցնել 10 հազարի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրեսս գործակալությանը:
Փարիզն անցյալ ուրբաթ ցնցած ահաբեկչություններից առաջ երկրում անվտանգությունն ապահովող զինվորականների թիվը 7 հազար էր:
«Ինչ վերաբերում է Փարիզին, ապա այնտեղ ահաբեկչությունից առաջ 4 հազար զինվորական էր պարեկություն իրականացնում, իսկ կիրակի երեկոյան այդ թիվը հասել է 5 հազարի», — հայտնել է գործակալության աղբյուրը:
Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել:
ԶԼՄ. Ֆրանսիայում պարեկություն իրականացնող զինվորականների թիվը հասել է 10 հազարի
© Sputnik / Галина Азуле
/ Բաժանորդագրվել
Նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո Ֆրանսիայում պարեկություն անող զինվորականների թիվը հասցրել են 10 հազարի