ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Փարիզի ահաբեկչության զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան, կիրակի հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն` հղում անելով Ֆրանսիայի իշխանությունների կողմից Հայաստանի դեսպանատանը տրամադրած տվյալներին:
Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 130 մարդ է մահացել:
ԱԳՆ. Փարիզի ահաբեկչության զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան
© Photo : ARKA news agencyЗдание Министерства иностранных дел Армении
© Photo : ARKA news agency
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի հայ համայնքը 700 հազարի է հասնում և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համայնքներից հետո երրորդն է իր մեծությամբ