https://arm.sputniknews.ru/20151115/1105722.html
Փողկապ և քամի. Հեծանվաերթ՝ պաշտոնական հագուստով
Փողկապ և քամի. Հեծանվաերթ՝ պաշտոնական հագուստով
Sputnik Արմենիա
Հեծանվաերթին միացել էին ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ԿԳՆ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը, ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների... 15.11.2015, Sputnik Արմենիա
2015-11-15T18:44+0400
2015-11-15T18:44+0400
2015-11-15T20:53+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/110/52/1105253_0:0:1600:904_1920x0_80_0_0_d3ddfaf06b5c98a82cf203577039154c.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2015
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/110/52/1105253_0:0:1600:1004_1920x0_80_0_0_4332dc1cac2ede5a6a10d4e5510bee5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան
Փողկապ և քամի. Հեծանվաերթ՝ պաշտոնական հագուստով
18:44 15.11.2015 (Թարմացված է: 20:53 15.11.2015) Հեծանվաերթին միացել էին ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ԿԳՆ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը, ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակամի ղեկավար Վարդան Նիկոյանը, հաղորդավար, ակտիվ հեծանվորդ Էրիկ Անթառանյանը
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Երևանում հերթական հեծանվային տոնն անցկացվեց: Այս անգամ հեծանվային միջոցառումն անցկացվում էր «Փողկապ և քամի» խորագրի ներքո:
Հեծանվաերթն ուղղված էր ընդդեմ օդի աղտոտվածության և խոշոր համայնքները մեքենաներով ծանրաբեռնելու տեմպերի աճի: Բացի այդ, հեծանվաերթն ուներ հատուկ դրեսկոդ: Բոլոր մասնակիցները պաշտոնական հագուստ էին կրում:
Ակցիան ուղղված էր նաև ցույց տալու, որ հեծանիվը ոչ միայն սպորտաձև է, այլև՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտ: Նոյեմբերի 15-ի հեծանվաերթին միացել էին նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ԿԳՆ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը, ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակամի ղեկավար Վարդան Նիկոյանը, հաղորդավար, ակտիվ հեծանվորդ Էրիկ Անթառանյանը և այլք:
Հեծանվաերթը մեկնարկեց Ազատության հրապարակից: Այնուհետև հեծանվորդները շրջեցին Երևանի կենտրոնական փողոցներով ու կանգ առան Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ ավանդական «սելֆի»-ից հետո բաժանվեցին մինչև հաջորդ հեծանվային միջոցառումը: Նշենք, որ ակցիայի մասնակիցներից շատերի հեծանիվներին փակցված էին Ֆրանսիայի դրոշի գույներով ժապավեններ՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Միջոցառումը կազմակերպվել էր «Արևորդի» փառատոնի թիմի և Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի կողմից: