ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի կայքում նշված է, որ չեղարկվել է «Վիմավիա» ավիաընկերության մեկ, «Տրանսաերոյի» երկու չվերթ: Ինչպես հայտնում է news.am-ը, Մոսկվայի օդանավակայանների առցանց-տեղեկագրից էլ հայտնի է դարձել, որ «Իբերիա» ավիաընկերության IB7231 չվերթի ուղևորները Երևան կժամանեն «Սիբիր» ավիաընկերության С7909 չվերթով։ Մյուս չվերթերը կիրականացվեն ըստ նախատեսվածի։
Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթեր են հետաձգվել ձնաբքի պատճառով: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 6 չվերթ, իսկ «Շերեմետևոյում»՝ 10 չվերթ:
Մոսկվա-Երևան 3 չվերթ չեղյալ է հայտարարվել
16:58 15.11.2015 (Թարմացված է: 17:00 15.11.2015)
© Sputnik / Руслан Кривобок
/ Բաժանորդագրվել
Նոյեմբերի 15-ին չեղյալ է հայտարարվել Մոսկվա-Երևան 3 չվերթ