ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ջաֆարին հայտարարել է, որ ըստ իրենց հետախուզական տվյալների՝ իսլամիստները նոր հարձակումներ են նախապատրաստում Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Իրանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերս գործակալությանը:
Ջաֆարին հայտնել է, որ սպասվող ահաբեկչությունների մասին տեղեկություններն արդեն փոխանցել են համապատասխան երկրներին: Նա ենթադրվող հարձակումների ժամկետների վերաբերյալ հստակ թվեր չի նշել, չի հրապարակել նաև նախաձեռնողների անունները:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Փարիզի քաղաքապետարանը հայտնել է, որ այս ահաբեկչությունների հետևանքով առնվազն 140 մարդ է մահացել:
Իրաքը նոր ահաբեկչությունների մասին տեղեկություններ ունի
© AFP / Frank FifeТеракты в Париже
© AFP / Frank Fife
Բաժանորդագրվել
Իրաքի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ մի շարք երկրներում նոր ահաբեկչություններ են կազմակերպվում