ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Նախորդ օրը Ֆրանսիայի մայրաքաղաքի որոշ հուշարձաններ հայտնվել էին մթության մեջ: Սա հարգանքի յուրօրինակ դրսևորում էր նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերին:
Նույնիսկ Էյֆելյան աշտարակի լույսերն էին անջատված: Տարբեր երկրների հայտնի հուշարձանները պատվել էին կապույտ, սպիտակ, կարմիր գունային լուսավորությամբ, որոնք խորհրդանշում էին Ֆրանսիայի նշանաբանը՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն:
Les lumières de la Tour Eiffel éteinte en mémoire des personnes tuées à #Paris ce soir #JeSuisParis #PrayerForParis pic.twitter.com/fRbfk2ijA0
— Vanessa (@Ness202210) November 14, 2015
Ռուսաստան, Մոսկվայի Օստանկինոյի աշտարակը
Moscow TV Tower Ostankino#avecParis
Posted by Peter Fil on Saturday, November 14, 2015
Կանադա, Տորոնտոյի աշտարակը
#Toronto lights up for #paris. It's been exactly a year since I was there. My ❤️ goes out to them. #prayersforparis pic.twitter.com/BnW1IzoF4q
— Su Lee (@OnlySuLee) November 14, 2015
ԱՄՆ, Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի գագաթը
One World Trade lit in blue, white and red in solidarity with the people of France. pic.twitter.com/pq9A5K3qsr
— ABC News (@ABC) November 14, 2015
ԱՄՆ, Լաս Վեգասի հաստատությունները
#Dallas, #Houston, #LasVegas, #SanFrancisco… American cities show their solidarity with #Paris pic.twitter.com/zLSvZkozY1
— SparkxNow (@SparkxNow) November 14, 2015
ԱՄՆ, Վաշինգտոնի սահադաշտը
Capitals, Others Show Solidarity With Victims of Paris Attacks https://t.co/1pdWYXl4qZ pic.twitter.com/bHfatQde1R
— Washington Redskins (@WARedskinsRR) November 14, 2015
Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո, Հիսուսի արձանը
Solidarity with #paris pic.twitter.com/7Tesl8Grxw
— MEDIAinBRAZIL (@MEDIAinBRAZIL) November 14, 2015
Անգլիա, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը
From #UK; The Wembley Arch in French colors tonight #Paris #France pic.twitter.com/RsFzqBnfiS
— Rami (@RamiAlLolah) November 14, 2015
Իռլանդիա, Դուբլինի խորհրդակցական կենտրոնը
Convention centre lights are changed to the French flag to remember victims #PrayersForParis #dublin pic.twitter.com/68jhZQWDWf
— Ciara Harrison (@CiaraJHarrison) November 14, 2015
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել: