ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Փարիզում ահաբեկչություններ իրականացրած անձանց շարքում մոտավորապես 15-18 տարեկան երկու դեռահասներ են եղել:
Ինչպես հայտնում է Europe 1 ռադիոկայանը, այդ մասին հայտնել է գրոհայինների մարմինների դատաբժշկական փորձաքննության արդյունքներին քաջածանոթ աղբյուրը:
Ոստիկանությունը պաշտոնապես դեռ չի հաստատել, սակայն նաև չի ժխտել այս տեղեկությունը:
Ավելի վաղ Figaro պարբերականը հայտնել էր ոճրագործներից մեկի անունը՝ Բ. Աբդուլակբակ: Երկրորդ ահաբեկիչը Իսմայիլ Օմար Մոսթեֆան է (Ismael Omar Mostefai), այդ մասին Facebook-ի իր էջում գրել էր Շարտրի քաղաքապետ և ֆրանսիական խորհրդարանի անդամ Պիեր Ժորժը (Pierre Gorges): Ըստ նրա` Մոսթեֆան բնակվել է Շարտրում մինչև 2012 թվականը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել:
ԶԼՄ. Փարիզում ահաբեկչություններ իրականացրած անձանց շարքում 15-18 տարեկան դեռահասներ են եղել
12:52 15.11.2015 (Թարմացված է: 14:37 15.11.2015)
© AFP / Frank FifeТеракты в Париже
© AFP / Frank Fife
Բաժանորդագրվել
Ոստիկանությունը չի հաստատում, սակայն նաև չի ժխտում այս տեղեկությունը