ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրությունը հայտարարություն է տարածել և դատապարտել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները: Ուղերձը հրապարակվել է BFMTV հեռուստաալիքի կայքում:
«Charlie Hebdo-ի թիմը մտահոգություն ու վրդովմունք է արտահայտում նոյեմբերի 13-ի հարձակումների վերաբերյալ: Խմբագրությունը վշտակցում է ահաբեկչության զոհերի բարեկամներին և իր աջակցությունը հայտնում նրանց», — գրված է հայտարարության մեջ: Լրագրողները դատապարտել են նաև «տոտալիտար իսլամական գաղափարախոսությանը ծառայող բռնությունը, որի միակ նպատակը Ֆրանսիայի և ժողովրդավարության արժեքների քայքայումն է»:
Charlie Hebdo-ն հիշեցրել է, որ ընթացիկ տարվա սկզբին ամսագիրը նույնպես տուժել էր ահաբեկիչների գործողություններից: 2015 թվականի հունվարի 7-ին Փարիզում խմբագրության վրա հարձակում էին գործել զինված անձինք: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 12 մարդ, որոնցից 10-ը ամսագրի աշխատակիցներն էին: Հարձակման պատճառ էր դարձել ամսագրի շապիկին տպագրված Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը:
Փարիզի ահաբեկչություններից հետո Charlie Hebdo-ն հայտարարություն է տարածել
© Sputnik / Асатур ЕсаянцЕреванцы зажгли свечи и сыграли Марсельезу на площади Франции
© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
«Խմբագրությունը վշտակցում է ահաբեկչության զոհերի բարեկամներին և իր աջակցությունը հայտնում նրանց», - գրված է հայտարարության մեջ