ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Skype-ը ժամանակավորապես չեղյալ է հայտարարել Ֆրանսիայի քաղաքային և բջջային համարներին ուղղված բոլոր ներքին և միջազգային զանգերի դիմաց գանձվող վճարները:
«Փարիզում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների ֆոնին մենք ցանկանում ենք օգնել մարդկանց, որպեսզի նրանք կարողանան մշտական կապի մեջ լինել իրենց հարազատների, ընկերների, բարեկամների ու գործընկերների հետ: Այդ պատճառով Skype-ն անհապաղ դադարեցնում է Ֆրանսիայի քաղաքային և բջջային համարներին ուղղված բոլոր ներքին և միջազգային զանգերի դիմաց գանձվող վարձավճարները»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Skype-ի պաշտոնական էջում:
Հոկտեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել:
Skype-ը գումար չի գանձի Ֆրանսիա կատարած զանգերի դիմաց
© Sputnik / Галина Азуле
/ Բաժանորդագրվել
Ընկերությունը հայտարարել է, որ ցանկանում է օգնել մարդկանց, որպեսզի նրանք մշտական կապի մեջ լինեն հարազատների, ընկերների, բարեկամների ու գործընկերների հետ