00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեկ Փարիզը խեղդվում էր արյան մեջ. արվեստագետները ողբերգության մասին

© Sputnik / Asatur YesayantsЦветы у посольства Франции в Ереване
Цветы у посольства Франции в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային նորաձևության և արվեստի մայրաքաղաքը, ժամանակակից Եվրոպայի քաղաքական կենտրոններից մեկը մի պահ ողողվեց արյունով… Փարիզում մահապարտ ահաբեկիչների զոհ դարձան հարյուրավոր մարդիկ, նույնքան անձինք էլ վնասվածքներ ստացան

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik.  Մեկը կանգնած է դրամարկղի մոտ` սպասելով գումարի վերադարձին, քիչ հեռու աղջիկը զգեստ է ընտրում` հավանաբար իր կյանքի կարևոր իրադարձության նախաշեմին: Մյուսը վայելում է հենց նոր արված պատվերը, իսկ այդ ժամանակ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մի խումբ մարդիկ նկարում են «ֆուտբոլ» անունը կրող արվեստի ձևերից մեկը: Մեկ ուրիշը «Բատակլան» համերգասրահում ձայնի ողջ ուժգնությամբ կատարում է իր ամենասիրած գործը` անգամ չենթադրելով, որ շատ քիչ է մնացել երգելու համար…

Իրադարձությունները, որոնք նախօրեին տեղի ունեցան Փարիզում, հերթական մարտահրավերը նետեցին մարդկությանը և վերաբերեցին շատերին։ Համաշխարհային նորաձևության և արվեստի մայրաքաղաքը, ժամանակակից Եվրոպայի քաղաքական կենտրոններից մեկը մի պահ ողողվեց արյունով։ Sputnik-ը Ֆրանսիայի ժամանակակից պատմության այս հերթական ողբերգական էջը խնդրեց մեկնաբանել ՀՀ արվեստագետներին:

© ArmlurԿոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան
Композитор Тигран Мансурян - Sputnik Արմենիա
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան

Փարիզյան ողբերգությունը խորապես ցնցել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին. «Սարսափելի է, երբ չարությունը շատանում է աշխարհում: Խորապես ցավում եմ, որ առավոտից չկարողացա գնալ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ և ծաղիկներ դնել: Ես ցնցված եմ մարդու` սեփական քաղաքում, իր սովորական վիճակում այս աստիճան անպաշտպան լինելու համար: Առավել ևս Փարիզում` քաղաքակրթության կենտրոններից մեկում… Սա բարբարոսություն է»:

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանի խոսքերով` հենց արվեստը, ինչպես գեղեցկությունը, կփրկի աշխարհը: «Սա աղետ, ողբերգություն է ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ աշխարհի համար: Այս ողբերգությունը յուրաքանչյուր մարդու ողբերգությունն է, որը կարող է պատահել մեզնից յուրաքանչյուրի հետ: Ես ինքս բազմաթիվ ընկերներ ունեմ Փարիզում… Կարծում եմ, որ արվեստը պետք է հակաթույն ծառայի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում: Արվեստի բոլոր գործիչները պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն ահաբեկչության նկատմամբ` մարդկությանը հասցնելով այն, ինչ տեղի է ունենում  աշխարհում»:

Լրահոս
0