00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջանլուկա Մարչիանո. Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելը հաճույք է

© Sputnik / Асатур ЕсаянцДирижер Джанлука Марчиано
Дирижер Джанлука Марчиано - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մաեստրոն որոշել է այսօրվա համերգը նվիրվել սարսափելի ողբերգության` նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին

Իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն Երևանում Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնի շրջանակներում շաբաթ օրը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ` ներկայացնելով Գուստավ Մալերի №1 Սիմֆոնիան։

Մաեստրոն որոշել է այսօրվա համերգը նվիրվել սարսափելի ողբերգության` նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին։

Նվագախմբի հետ նա սկսել է համագործակցել 2012 թվականից, երբ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում դիրիժորն ու հայ երաժիշտները համատեղ համերգ ունեցան: Նվագախումբը Բեյրութում էր մաեստրոյի հրավերով, հրավիրվել էր մասնակցելու «Ալ Բուստան» փառատոնին:

Մարչիանոն Sputnik Արմենիա պորտալին պատմեց, որ գոհունակությամբ է աշխատել Պետական երիտասարդական նվագախմբի հետ, որն իրեն դրսևորել է որպես պրոֆեսիոնալ կոլեկտիվ:

© Sputnik / Асатур ЕсаянцԴիրիժոր Ջանլուկա Մարչիանո
Дирижер Джанлука Марчиано - Sputnik Արմենիա
Դիրիժոր Ջանլուկա Մարչիանո


- Ի՞նչ է Ձեզ համար երաժշտությունը:

— Երաժշտությունը սնունդ է կյանքի և հոգու համար: Ինձ համար այն արվեստի կարևոր բաղկացուցիչ է, քանի որ երաժշտությունը շատ կարևոր է տարբեր ազգությունների մարդկանց շփման համար, այն թարգմանության կարիք չունի:

Ընդհանրապես երաժշտությունը շատ կարևոր է ցանկացած մարդու համար: Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց դրա:

- Ե՞րբ հասկացաք, որ ուզում եք դիրիժոր դառնալ, և ինչու՞ ընտրեցիք այդ մասնագիտությունը:

— Ես 20 տարեկան էի, երբ որոշեցի դիրիժոր դառնալ: Մինչ այդ ես դաշնակահար եմ եղել, սակայն եկավ մի պահ, երբ հասկացա, որ այլ երաժիշտների հետ շփվելու և նրանց հետ միասին երաժշտություն կերտելու ներքին ցանկություն ունեմ: Եվ ես դիմեցի այդ քայլին, ու այսօր այստեղ եմ:

- Մաեստրո, Դուք արդեն հասցրել եք աշխատել ոչ միայն Հայաստանում, այլև Ղարաբաղում: Արդյոք դժվարություններ չե՞ն եղել հետագայում Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թե՞ երաժշտությունն, այնուամենայնիվ, հաղթել է:

— Իհարկե, երաժշտությունը հաղթող է, քանի որ այլ տարբերակներ չկան: Ես կարծում եմ, որ խնդիրներ չունեմ: Եթե նրանք որևէ խնդիր ունեն, ապա դա նրանց խնդիրն է:

Իմ միակ խնդիրն այն է, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչը ես անտրամաբանական եմ համարում:

Իսկ Ադրբեջանի «սև ցուցակում» լինելն ինձ համար հաճույք է:

- Բացի երիտասարդական նվագախմբի հետ արդյունավետ համագործակցելուց, ի՞նչ ծրագրեր ունեք` կապված հայկական երաժշտության հետ: Ի՞նչն է Ձեզ հետաքրքրում:

— Հայաստանում ես նաև աշխատում եմ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի հետ, նրանց հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Հինգշաբթի մենք համատեղ ներկայացրեցինք «Տրավիատան» (Ջուզեպե Վերդիի օպերայից), մյուս շաբաթ կկատարենք «Տրուբադուրը», իսկ դեկտեմբերին երգիչ Գեղամ Գրիգորյանի հետ համատեղ համերգ ենք նախատեսում:

Անցյալ տարի, ցավոք, ես Հայաստան չկարողացա գալ զբաղվածության պատճառով, իսկ այս տարի ամեն ինչ հաջողվեց: Արդյունքում` նոյեմբերի 14-ին մենք կնվագենք Գ. Մալերի №1 Սիմֆոնիան:

Սերգեյ Սմբատյանի (Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր) և նվագախմբի հետ մենք առանձնահատուկ կապ ունենք, որն արտահայտվում է ոչ միայն մեր համատեղ համակրանքով, այլև մեծ սիրով, քանի որ մենք երաժշտությունը հասկանում և ընկալում ենք նույն կերպ:

© Sputnik / Асатур ЕсаянцԴիրիժոր Ջանլուկա Մարչիանո
Дирижер Джанлука Марчиано - Sputnik Արմենիա
Դիրիժոր Ջանլուկա Մարչիանո

Հուսով եմ, որ հետագայում Հայաստանում մենք ավելի հետաքրքիր նախագծեր կիրականացնենք:

- Դուք արդեն ծանոթ եք հայկական դասական և ժամանակակից երաժշտությանը: Ունե՞ք սիրած մեղեդի:

— Ամենաշատը սիրում եմ Արամ Խաչատրյանի №2 Սիմֆոնիան: Ինչպես նաև շատ գրավիչ և հետաքրքիր եմ համարում Կոմիտասի երաժշտությունը, որն իր մեջ ունի ներքին հոգևոր աշխարհ: Ես գիտեմ երաժշտության այս ժանրում նրա մեծ ավանդի մասին։

Վերջերս եղել եմ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, և ինձ շատ դուր եկավ այնտեղ: Դա կարծես մի վայր է, որը հասել է կատարելության: Կոմիտասը չափազանց մեծ արժեք է:

— Ի՞նչ զուգահեռներ կարող եք տանել հայկական և իտալական երաժշտության, մշակույթի, մարդկանց միջև:


— Բնականաբար, մեծ նմանություն կա: Դա այն է, ինչը միավորում է մշակույթները, իդեալներն ու մնացած ամեն ինչը: Սկզբում, երբ ես ծանոթացա հայերի և հայկական երաժշտության հետ, հասկացա, որ մենք` իտալացիներս, ձեր ժողովրդի հետ միևնույն աշխարհայացքն ունենք:

- Ինչպե՞ս եք գնահատում Երիտասարդական նվագախմբի պրոֆեսիոնալ որակները: Ի՞նչ գնահատական կտաք նրանց:

— Նվագախումբն աներևակայելի է և բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունի, նրանք շատ լավ են պատրաստված, նրանց հարգում են Հայաստանի սահմաններից դուրս, նրանք նվագել են միջազգային հայտնի բազմաթիվ բեմերում: Եվ, որ ամենակարևորն է, այն միշտ պահանջված է: Ուր էլ որ մեկնի հայկական նվագախումը, նրանց ցանկանում են կրկին լսել:

Նրանք միշտ պատրաստ են աշխատել, և նրանց հետ աշխատելը շատ հեշտ է:

- Ի՞նչ խորհուրդ կտայիք այն երիտասարդ երաժիշտներին, ովքեր ցանկանում եմ հայտնի դառնալ:

— Մշտապես և անդադար աշխատել: Յուրաքանչյուրը պետք է երաժշտական մոլեռանդություն ունենա: Նաև անհրաժեշտ է հասկանալ, որ երաժշտի աշխատանքը համարժեք է բանակում ծառայելուն` անպայման պետք է լինել կարգապահ և աշխատասեր:

Արդյունքում դու պատրաստված ես և պատրաստ ես ոչ թե սպանել, այլ հաղթել քո երաժշտությամբ:

- Մաեստրո, ինչի՞ մասին եք երազում:

— Ներկա պահին իմ երազանքը կապված է նրա հետ, որ շարունակեմ երաժշտությամբ զբաղվել, գտնվել նրա մեջ, ինչպես նաև ջանքեր գործադրել` ելույթ ունենալու համար նույն մեծ բեմերում նույն նպատակաուղղվածությամբ, որն ունեմ այսօր:

Եվ ևս մեկ երազանք` ստեղծել իմ ընտանիքը:

© Sputnik / Асатур ЕсаянцԴիրիժոր Ջանլուկա Մարչիանո
Дирижер Джанлука Марчиано - Sputnik Արմենիա
Դիրիժոր Ջանլուկա Մարչիանո


Լրացուցիչ

Հարկ է նշել, որ Ջանլուկա Մարչիանոն 2015 թվականի ապրիլի 24-ին այն հայտնի դիրիժորների թվում էր, ովքեր եղան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար ստեղծված «24/04» նվագախմբի խմբավարները:

«24/04» նվագախմբի` 43 երկրներից հավաքված երաժիշտները «Վերածնունդ»  համերգով հարգեցին Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը` այդպիսով իրենց երախտագիտությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր փրկել են հայ ժողովրդի որդիների ու դուստրերի կյանքը:

Անի Լիպարիտյան

Լրահոս
0