ՌԴ ԱԻՆ աշխատակիցներն օդային բարձի օգնությամբ մոտորանավակով Խաբարովսկի շրջանում երկու երեխայի են հանել առանձնացված սառցաբեկորի վրայից։ Դիտեք տեսանյութն այն մասին, թե ինչպես են ընթացել փրկարարական աշխատանքները։
ՌԴ ԱԻՆ տեղեկություն է ստացվել այն մասին, որ տեղի բնակիչները նկատել են, թե ինչպես են երկու երեխաներ սառցաբեկորի վրա լողում Խաբարովսկի շրջանի Օսինովայա րեչկա գյուղից ոչ հեռու` Ամուրյան վտակի շրջանում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները, ինչպես նաև Մի-8 ուղղաթիռը։
«Ուրբաթ` 2015 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 10.30-ին (03.30 Մոսկվայի ժամանակով), Խաբարովսկի շրջանով զբաղվող Ռուսաստանի ԱԻՆ ԳՎ ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխը տեղեկություն է ստացել այն մասին, որ երկու երեխաներ լողում են սառցաբեկորի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԻՆ աշխատակիցներ Պավել Գասկովն ու Սերգեյ Դվորնիչենկոն մոտորանավակով երկու երեխայի են հանել սառցաբեկորի վրայից։ Մամուլի ծառայության հաղորդմամբ` դեռահասների վիճակը գնահատվում է բավարար։ Երեխաները փոխանցվել են ոստիկանություն` նրանց բնակության վայրը պարզելու համար։
Փրկարարական աշխատանքներին մասնակցել է 24 մարդ և տեխնիկայի 6 միավոր, այդ թվում 18 մարդ և տեխնիկայի 4 միավոր Ռուսաստանի ԱԻՆ–ից։
Փրկարարները Խաբարովսկի շրջանում մոտորանավակով երկու երեխայի են հանել սառցաբեկորի վրայից
20:31 13.11.2015 (Թարմացված է: 20:33 13.11.2015)
© Ruptly
Բաժանորդագրվել