00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԳՆ. Բեյրութում ահաբեկության հետևանքով տուժածների թվում հայեր չկան

© Photo : ARKA news agencyЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բեյրութում գրանցված երկու պայթյունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը` հղում անելով Լիբանանում ՀՀ դեսպանությանը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik.  Բեյրութում գրանցված երկու պայթյունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը` հղում անելով Լիբանանում ՀՀ դեսպանությանը։

Նախօրեին Բեյրութի արվարձանի հարավային շրջաններից մեկի բանուկ փողոցում մահապարտները երկու ահաբեկություն են իրականացրել։  Երկու ահաբեկիչներ յոթ  րոպեի տարբերությամբ պայթեցրել են իրենց Բեյրութի հարավային արվարձան Բուրջ ալ Բարաժնե շրջանի բանուկ փողոցում։ Երկրորդ պայթյունը որոտացել է այն պահին, երբ քաղաքացիները սկսել են օգնել պայթյունից տուժածներին։

Լիբանանի ԶԼՄ–ների հաղորդման համաձայն` Բեյրութում իրականացված երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 43-ի, և այդ թիվն աճում է։ Պայթյունից վիրավորվել է 239 մարդ: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Виды Бейрута - Sputnik Արմենիա
Լիբանանում երկօրյա համազգային սուգ է հայտարարվել
Պայթյունները, որոնք որոտացել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջաններից մեկի` առավելապես շիա մահմեդականներով բնակեցված բանուկ փողոցում, դատապարտել են խոշոր քաղաքական կուսակցությունների ղեկավարները և երկրի ղեկավարությունը, ինչպես նաև ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։ Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամը ողբերգության հետ կապված` ուրբաթ սգո օր է հայտարարել։

Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամին ցավակցություն է հայտնել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։


«Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակը ինչպես Լիբանանում, այնպես էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության խաթարումը»,- ասված է ուղերձում։


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօր համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է։ Երեք տարվա ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է զավթել Իրաքի և Սիրիայի տարածքների զգալի մասը, նրանք փորձում են իրենց ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայում, մասնավորապես` Լիբիայում։ Տարբեր գնահատականներով` ԻՊ–ի վերահսկողության տակ է գտնվում շուրջ 90 հազար ք/կմ տարածք։ Ահաբեկչական կազմակերպության անդամների թվի մասին տվյալները տատանվում են 50-200 հազարի միջև։

Լրահոս
0