00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զվարթնոցը» չի ընդունում փորձագետների` բարձր հարկերի մասին պնդումները

© SkyscrapercityМеждународный аэропорт "Звартноц"
Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում հերքեց որոշ փորձագետների հայտարարությունները, թե օդանավակայանում սպասարկման գները շատ բարձր են

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում հերքեց որոշ փորձագետների հայտարարությունները, թե օդանավակայանում սպասարկման գները շատ բարձր են։

Երեքշաբթի միջազգային չվերթերի էժան տոմսերի վաճառք սկսած ռուսական «Պոբեդա» ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան հինգշաբթի Sputnik պորտալին հայտնեց, որ այժմ իրենք դիտարկում են տարբեր ուղղություններով միջազգային չվերթեր իրականացնելու հարցը, սակայն մոտ ապագայում դեպի Երևան թռիչքներ չեն նախատեսվում։ Որոշ փորձագետներ նման ծրագրերի բացակայությունը կապեցին անմրցունակ հայկական շուկայի հետ, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում առկա սպասարկման բարձր գների հետ։


«Ես ծանոթ չեմ նրանց հայտարարություններին, սակայն չեմ կարծում, թե նրանք էլ, իրենց հերթին, ծանոթ են օդանավակայանի գներին։ «Պոբեդայի» հայտարարությունը` կապված դեպի Երևան չվերթեր իրականացնելու հետ, ես մեկնաբանել չեմ կարող», – ասաց Աբրահամյանը։


ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիական ավիացիայի «Աերոպորտ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Վիկտոր Գորբաչյովն ավելի վաղ, մեկնաբանելով «Պոբեդայի» ծրագրերում դեպի Հայաստան թռիչքների բացակայությունը, հայտնել էր, որ երկրում ավիատոմսերի գների իջեցում կարելի է սպասել միայն այն ժամանակ, երբ դեպի Երևան թռիչքներ կսկսեն իրականացնել առնվազն երեք կամ չորս ռուսական ավիաընկերություններ։ «Ավիապորտ» գործակալության վերլուծական ծառայության ղեկավար Օլեգ Պանտելեևն իր հերթին ավելացրեց, որ խնդիրը հետևյալն է` Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները պետք է համաձայնեցնեն Մոսկվա–Երևան ուղղությամբ չվերթեր իրականացնելու իրավունք ունեցող ավիաընկերությունների քանակը։

Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
«Պոբեդա» ավիաընկերություն. Երևանի ուղղությամբ թռիչքներ չեն նախատեսվում
Պանտելեևը նաև նշեց, որ տոմսերի գների վրա ազդում են «Զվարթնոց» օդանավակայանի` բավականին բարձր գանձումները ու օդանավակայանի ավիացիոն նավթի արժեքը։ Արդարացիորեն այդ երկու գործոնները, Պանտելեևի խոսքերով, դեպի այդ օդանավակայան թռիչքներ իրականացնող  ավիաընկերությունների ծախսերը զգալիորեն մեծացնում են, իսկ դա ուղղակիորեն ազդում է ուղևորների գրպանի վրա։

Մեկնաբանելով Պանտելեևի հայտարարությունը` Աբրահամյանը նշեց, որ վերջերս հրատարակված ուսումնասիրության մեջ նշվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանը տարածաշրջանի ամենաէժան օդանավակայանն է։


«Օդանավակայանում կոնկրետ թվերով հստակ հաշվարկ է արվել։ Ինչ վերաբերում է տոմսերի գներին, ապա դրանք որոշում են ավիաընկերությունները, և օդանավակայանը դրանց չի մասնակցում։ Մինչ օրս օդանավակայանի գներից, բացի Միխայիլ Բաղդասարովից (սնանկացած «Արմավիա» ավիաընկերության նախկին սեփականատեր), ոչ ոք չի բողոքել», – ասաց Աբրահամյանը։


Ավելի վաղ hetq.am–ի հետ զրույցում վերջերս բացված «Ալյանս» ավիաընկերության ղեկավար Արարատ Սարգսյանը ավիաընկերության գործունեությունը սկսելու համար լուրջ խնդիր է նշել հենց «Զվարթնոց» օդանավակայանի գները։ Նրա խոսքով` եթե «Զվարթնոց» օդանավակայանում մեկ անձի առևտրային սպասարկումն արժե 24.3 եվրո, ապա նույն Թբիլիսիում այն կազմում է 10 դոլար, և այն մտնում է տոմսի արժեքի մեջ։

Передача в эксплуатацию самолета SSJ-100 авиакомпании Red Wings - Sputnik Արմենիա
Հայաստանում նոր ավիաընկերություն կաշխատի
Ինչպես նշում է հրատարակությունը, Սարգսյանը նախատեսում է այնպես անել, որ ինքնաթիռներն ավելի քիչ լիցքավորվեն Զվարթնոցում, ընդ որում, այդ նպատակով նախատեսվում է թռիչքներ իրականացնել դեպի Թեհրան և Աշխաբադ։

Լրահոս
0