00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դոլարի փոխարժեքի «ապագան» Հայաստանում

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցДеньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն երկու շաբաթ է` Հայաստանի արժույթի շուկայում դոլարի փոխարժեքն անընդհատ ավելանում է, և մեկ դոլարի փոխարժեքն արդեն ավելի քան 480 դրամ է կազմում, Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, այս ժամանակահատվածում հայկական դրամն արժեզրկվել է 2,3%–ով

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի– Sputnik. Sputnik Արմենիա պորտալը փորձել է իմանալ Երևանի քաղաքացիների կարծիքը, թե ըստ նրանց` դոլարի փոխարժեքի հետ ինչ կարող է լինել  առաջիկայում։

Թոշակառու Ալյումիկ Օհանյանը վստահաբար նշեց, որ ամեն ինչ կախված կլինի երկրի ներքին իրավիճակից։

«Եթե մենք շարունակենք նվազեցնել դրամը, ապա հասկանալի է, որ դոլարը կամրապնդվի։ Անձամբ ինձ համար շահավետ է, քանի որ ես ապրում եմ ոչ թե աշխատավարձի հաշվին, այլ փող եմ ստանում ԱՄՆ–ում բնակվող զավակներիցս։ Ես մտածում եմ ժողովրդի մասին, որ յուրաքանչյուր քայլափոխի փող են մուրում։ 80 տարեկան եմ, հիշում եմ խորհրդային ժամանակները, երբ մենք սեփական արտադրություն ունեինք ողջ ԽՍՀՄ–ում, այդ ժամանակ իրավիճակն ավելի լավ էր»,– ասաց Օհանյանը։

Լարիսան էլ (չցանկացավ հրապարակել ազգանունը) նշեց, թե ելնելով նախորդ տարիների փորձից` կարծում է, որ դոլարի փոխարժեքը կբարձրանա։

«Ես չգիտեմ, թե որքան կփոխվի դոլարի փոխարժեքը, բայց կարծում եմ, որ այն կբարձրանա։ Ես դոլար չունեմ, որպեսզի դա անդրադառնա իմ բարեկեցության վրա, բայց եթե դոլարը թանկանա, կբարձրանան ապրանքների  և հատկապես մթերքի գները։ Արդեն Ամանորին դա կարող է անդրադառնալ բոլորի վրա»,– ասաց Լարիսան։

Պետական ծառայող Վահան Հակոբյանն անկեղծ խոստովանեց, որ չգիտի` դոլարը կթանկանա, թե ոչ։

«Չեմ կարծում, որ այն կթանկանա։ Դա չպետք է անդրադառնա ինձ վրա, ես աշխատավարձ եմ ստանում դրամով և ծախսերս կատարում եմ կրկին ազգային արժույթով։ Դոլարի հետ ոչ մի կերպ կապված չեմ, այլ երկրներից փող չեմ ստանում, այնպես որ դա ինձ անմիջականորեն չի վերաբերում»,– ասաց Հակոբյանը։

Մենք նաև զրուցեցինք փորձագետ, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ, որն իր հերթին կոնկրետ կանխատեսումներ չարեց։

«Դժվար է խոսել առաջիկա շաբաթներին դոլարի փոխարժեքի փոփոխությունների մասին, քանի որ ԱՄՆ Դաշնային պահուստային ծառայության նիստը կացնկացվի դեկտեմբերին, և դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ տեղի կունենա։ Եթե նրանք որոշեն բարձրացնել տոկոսադրույքը, ապա դոլարը կթանկանա»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` տվյալ պահին դոլարն ամրապնդել է դիրքերը և, ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է եվրոյի թուլացումով։

«Եվրոպան հիմա արժույթի թուլացման քաղաքականություն է վարում, այսինքն ավելացնում է շրջանառանության մեջ գտնվող եվրոյի քանակը։ Այդպիսով խնայողական արժույթ դառնում է ոչ թե եվրոն, այլ` դոլարը»,– նշեց Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքով` Հայաստանում դոլարի հոսքի ավելացման խնդիր կա։

«Մյուս կողմից ներկրումն առաջին 9 ամիսներին նվազել է 857 մլն դոլարով, ինչն ամերիկյան արժույթի փոխարժեքի ներկա մակարդակի պահպանման է հանգեցրել։ Կենտրոնական բանկի տվյալներով` սեպտեմբերին դոլարային պահուստների մակարդակը կազմել է 1,625 մլրդ դրամ։ Այսինքն` ներկրման անցած տարվա ցուցանիշները պահպանելու դեպքում պահուստները կրկնակի կնվազեին»,– ասաց Խաչատրյանը։

Նա նախազգուշացրեց, որ եթե մոտ ապագայում ներկրումը սկսի ավելանալ, ապա դրամը համապատասխանաբար կարժերզկվի։


Լրահոս
0