00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
04:31
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաշտոցի տոն` Մոսկվայի Գրողների տանը

© Sputnik / Лев РыжковВ московском Центральном доме литераторов прошел большой праздник, посвященный дню армянской письменности
В московском Центральном доме литераторов прошел большой праздник, посвященный дню армянской письменности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայում, Գրականագետների կենտրոնական տանը հայ գրի օրվան նվիրված տոն էր կազմակերպվել։ «Sputnik»-ը նույնպես մասնակցել է տոնակատարությանը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. Գրականագետների կենտրոնական տունը պերճաշուք, հնաոճ, վեհասքանչ աստիճաններով շենք է։ Բազրիքների երկայնքով շարվել են ազգային տարազներով աղջիկները` «Հայաստանի ծաղիկներ» համույթի արտիստները։ Նրանք ասես մրցում էին իրար միջև. ով ավելի լայն կժպտա հյուրերին։

© Sputnik / Лев РыжковՄոսկվա, Գրականագետների կենտրոնական տուն
В московском Центральном доме литераторов прошел большой праздник, посвященный дню армянской письменности - Sputnik Արմենիա
Մոսկվա, Գրականագետների կենտրոնական տուն

Երկրորդ հարկում նվագում է սիմֆոնիկ նվագախումբը։ Պատերին լուսանկարներ են` նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Վաճառվում են գրքեր հայոց պատմության և մշակույթի մասին։

© Sputnik / Лев РыжковՄոսկվա, Գրականագետների կենտրոնական տուն
В московском Центральном доме литераторов прошел большой праздник, посвященный дню армянской письменности - Sputnik Արմենիա
Մոսկվա, Գրականագետների կենտրոնական տուն

Տոնը կազմակերպել են Ռուսաստանի հայերի միությունն ու Մոսկվա քաղաքի կառավարությունը։

«Մեր նպատակն է պահպանել ավանդույթները, փոխանցել նոր սերունդներին։ Սա հայերին և ռուսներին միավորելու լավ առիթ է։ Ոչինչ չի կարող խանգարել մեր հարաբերություններին։ Մենք այստեղ մեզ զգում ենք որպես Ռուսաստանի քաղաքացիներ։ Հպարտ ենք, որ մեր ներուժը, մեր ցանկություններն իրագործելու հնարավորություն ունենք»,– ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵԿՕ–ում բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։

Պատմական փաստաթղթերը վկայում են, որ հայերը Մոսկվայում են ապրում ավելի քան 800 տարի։ Պատահական չէ, որ Մոսկվայի նրբանցքներից մեկը կոչվում է «Արմյանսկայա»։ Այնտեղ ապրել են արհեստագործներ, վարպետներ, բժիշկներ, որոնք Ռուսաստան են եկել հեռավոր հարավկովկասյան մարզերից։

«Մոսկվան բազմազգ քաղաք է։ Անգնահատելի է արևոտ Հայաստանից եկածների ավանդը տնտեսության, մեր քաղաքի մշակույթի և կյանքի տարբեր ոլորտների կայացման ու զարգացման մեջ։ Այս գործում հատուկ հարգանքի է արժանի Ռուսաստանի հայերի միության ակտիվությունը»,– նշել է Մոսկվայի կառավարության ազգային քաղաքականության և միջմարզային կապերի բաժնի առաջին տեղակալ Վիտալի Սուչկովը։

© Sputnik / Лев РыжковՄոսկվա, Գրականագետների կենտրոնական տուն
В московском Центральном доме литераторов прошел большой праздник, посвященный дню армянской письменности - Sputnik Արմենիա
Մոսկվա, Գրականագետների կենտրոնական տուն

Տոնը բացվեց Մոսկվայի հայկական թատերախմբի ելույթով` Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ։ Ներկայացումը պատմում էր հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հերոսական արարքի մասին։Տոնի ժամանակ արտիստներն առավելագույն ուշադրության արժանացան։ Սլավա Ստեփանյանը պարգևատրվեց Ռուսաստանի հայերի միության «Արծաթե  խաչ» շքանշանով։

Մոսկվա էր ժամանել նաև Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի կոլեկտիվը։ Գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը և թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը նույնպես պարգևներ ստացան։

Հայերի միությունը պարգև հանձնեց ռուս գրող, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովին։ Նրա ջանքերի շնորհիվ թերթում բացվեց «Երկիր Նաիրի» բաժինը` նվիրված հայ գրականության և մշակութային ձեռքբերումներին։

«Մենք երկար ժամանակ ցանկանում էինք հավելված պատրաստել։ Եվ կարելի է Յուրի Պոլյակովին նախաձեռնող համարել։ Նա բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում և չի թաքցրել հայկական հավելված հրատարակելու պատրաստակամությունը։ Անցած տարվա ապրիլին լույս է տեսել առաջին համարը»,– Sputnik–ին պատմել է թեմատիկ հավելվածի խմբագիր Լիա Իվանյանը։

Խմբագրի խոսքով` հավելվածի թողարկումը բարդ գործ է։ Եվ հարցը միայն նյութի ծավալի մեջ չէ (Քրիստոսի ժամանակներից մինչև մեր օրեր), այլ նաև այն, որ նյութերը հետաքրքրեն ռուսալեզու ընթերցողներին։

© Sputnik / Лев РыжковՄոսկվա, Գրականագետների կենտրոնական տուն
В московском Центральном доме литераторов прошел большой праздник, посвященный дню армянской письменности. Председатель Союза армян России Ара Абраамян и театральный режиссёр и актёр Слава Степанян - Sputnik Արմենիա
Մոսկվա, Գրականագետների կենտրոնական տուն

Մենք մի շավիղ ենք բացել, որը կարող է լայն ճանապարհ դառնալ։ Մեր ժողովուրդները չպետք է կորցնեն բարեկամությունը և մշակութային կապերը»,– ասաց Լիա Իվանյանը։

Տոնի ընթացքում մրցանակի արժանացավ նաև ՌՀՄ Տուլայի շրջանային բաժնի նախագահ Ռաֆիկ Պապյանը։ Մրցանակը տարիների վաստակի համար չէր։ Նոյեմբերի 3–ի լույս 4–ի գիշերը Տուլայի մարզում ուղևորատար ավտոբուս շրջվեց։ Առաջին օգնության ցուցաբերողների շարքում էին նաև Հայերի միության ներկայացուցիչները։ Նրանց անվճար սնունդ տրամդրվեց, տուժածներին տեղափոխեցին հյուրանոցներ, յուրաքանչյուրը 100 000 ռուբլի ստացավ։

© Sputnik / Лев РыжковՄոսկվա, Գրականագետների կենտրոնական տուն
В московском Центральном доме литераторов прошел большой праздник, посвященный дню армянской письменности. Ара Абрамян и Виталий Сучков - Sputnik Արմենիա
Մոսկվա, Գրականագետների կենտրոնական տուն

«Շատ կարևոր է` հայերը հասկանան, որ նրանք մենակ չեն։ Փողը, իհարկե, կարևոր է։ Բայց ավելի կարևոր է եղել բարոյական աջակցությունը։ Տուժածներին պետք էր, որ իրենց կողքին ինչ–որ մեկը լիներ, ասեր, որ ամեն ինչ լավ կլինի»,– ասաց Արա Աբրահամյանը։

Լրահոս
0