ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Փարիզում «Տաղանդների հրավառություն» նախագծի շրջանակներում կայացած «Փարի՛զ, ես սիրում եմ քեզ» մանկապատանեկան 24-րդ միջազգային մրցույթ-փառատոնին Հայաստանը ներկայացնող Միլենա Գևորգյանն արժանացել է 1-ին կարգի դիպլոմի, հայտնում է news.am-ը։
«Փարի՛զ, ես սիրում եմ քեզ» մրցույթ-փառատոնին իրենց ստեղծագործությունները ներկայացրել են 150 երիտասարդ դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Բելգիայից և Լատվիայից։ Երիտասարդ դերասանները ելույթ են ունեցել MPAA Saint Germain բեմում։
Մասնակիցները ներկայացրել են պարարվեստի բազմաթիվ համարներ, կատարել են գործիքային ստեղծագործություններ և ցուցադրել են վոկալ արվեստ։
Հայաստանը ներկայացնող Երևանի World Association of Performing Arts-ի սան Միլենա Գևորգյանը, կատարելով «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» երգը, ավագ տարիքային խմբի «Վոկալ ստեղծագործություն։ Էստրադային վոկալ։ Սոլո» անվանակարգում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի։
Այժմ երիտասարդ կատարողը կարող է մասնակցել «Տաղանդների հրավառություն» նախագծի 4-րդ սուպերեզրափակչին, որը կկայանա փառատոնային 2015-2016 թթ.սեզոնի վերջին Սանկտ Պետերբուրգում։
«Տաղանդների հրավառությունը» միջազգային նախագիծ է, որը ստեղծվել է 2008թ.-ին։ «Տաղանդների հրավառություն» նախագծի շրջանակներում տարվա ընթացքում աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում է մանկապատանեկան ստեղծագործությունների մոտ 80 մրցույթ-փառատոն։ Յուրաքանչյուր սեզոն ավարտվում է սուպերեզրափակչով, որին մասնակցում են նախորդ մրցույթների 1-ին կարգի դափնեկիրները։
Միլենա Գևորգյանը դարձել է «Փարի՛զ, ես սիրում եմ քեզ» միջազգային փառատոնի դափնեկիր
13:48 12.11.2015 (Թարմացված է: 13:49 12.11.2015)
© ВконтактеXXIV Фестиваль "Париж, я люблю тебя". Париж, Франция. Участница из Армении Милена Геворгян
© Вконтакте
Բաժանորդագրվել
«Փարի՛զ, ես սիրում եմ քեզ» մրցույթ-փառատոնին իրենց ստեղծագործությունները ներկայացրել են 150 երիտասարդ դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Բելգիայից և Լատվիայից