00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատի մարզի դպրոցականների թունավորման աղբյուրը ախտահարված հրուշակեղենն է եղել

© Photo : official site of the Investigative Committee of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցների սաների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության արդյունքում պարզվել է երեխաների թունավորման աղբյուրը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցների սաների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության արդյունքում պարզվել է երեխաների թունավորման աղբյուրը, ասված է ՀՀ Քննչական կոմիտեի կայքում։

Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գործող անհատ ձեռներեցներից մեկը, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրերի հիման վրա, Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցներին սեպտեմբերի 10-ին մատակարարել է հացաբուլկեղեն, որի արտադրության ընթացքում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները։

Նախնական քննության տվյալներով՝  արտադրությունը կազմակերպել է Արարատի մարզի  62-ամյա բնակիչը՝ Գ.Նազարյանը՝ անհատ ձեռներեցի կողմից  01.09.2015թ-ին տրված լիազորագրի հիման վրա։

Լինելով սննդամթերքի անվտանգության համար հիմնական պատասխանատվություն կրող անձ՝ թվով 13 միջնակարգ դպրոցների դեռահաս երեխաների համար պատրաստվող խաչապուրու, գաթայի, կեքսի, բուլկու, կարտոֆիլով կարկանդակի և նրբերշիկով հոթ-դոգի արտադրության բոլոր փուլերում սեպտեմբերի 9-ից 10-ը չի իրականացրել վտանգի աղբյուրների վերլուծության և հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնների համատեղ կիրառումն ամրապնդող վերահսկողություն:

Արդյունքում՝ արտադրամասում սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները և պարագաներն աղտոտման վտանգը բացառող հաճախականությամբ և ոչ պատշաճ մաքրման ու ախտահանման ենթարկելու պայմաններում, թույլատրել է արտադրել սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝ երկրորդային աղտոտվածությամբ՝ ԱՑԽՄ (Աղիքային ցուպիկ) և Բացիլուս Ցերեուս (Bacillus cereus) տեսակի մանրէներով ախտահարված հրուշակեղեն, որը 2015 թվականի սեպտեմբերի 10-ին առաքվել է Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցներ, որտեղ էլ վաճառվել է 1998-2008թթ. ծնված դպրոցական երեխաներին:

Արդյունքում՝ նշված արտադրամասի կողմից արտադրված և մանրէների քանակը գերազանցող հրուշակեղենն ուտելուց հետո շուրջ 5 տասնյակ աշակերտի մոտ ախտորոշվել է սննդային թունավորում և սրտխառնուկ, որովայնի շրջանի ցավեր, փորլուծություն, գլխացավ, դող ու ջերմության բարձրացում, և այդ կլինիկական հիմնական ախտանշաններով բուժօգնության համար նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Նազարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել և իրացնելը, որը զուգորդվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների թողարկմամբ և անզգուշությամբ երկու և ավելի անձանց առողջությանը վնաս պատճառելով)։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս
0