ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հանրահայտ TripAdvisor զբոսաշրջային պորտալի կողմից անցկացվող Traveller's Choice ամենամյա մրցույթի շրջանակներում որոշվել է բարձր խոհանոցը ներկայացնող աշխարհի լավագույն ռեստորանը։
Ինչպես նշում է euromag.ru-ն, այն գտնվում է իսպանական Լասարտեում և կոչվում է Martin Berasategui` շեֆ խոհարարի պատվին:
«Խոսքեր չեմ գտնում հիացմունքս արտահայտելու համար: Traveller’s Choice մրցանակն ինձ համար լավագույն նվերն է խոհարարական գործունեության 40-ամյակի առթիվ»,-ասել է Բերասատեգին։
Աղբյուրը մանրամասնում է, որ Traveller’s Choice մրցանակը շնորհվում է աշխարհի լավագույն զբոսաշրջային օբյեկտներին` հիմնվելով TripAdvisor կայքում միլիոնավոր զբոսաշրջիկների հայտնած կարծիքի ու տված գնահատականների վրա։