00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում ավարտվեց եվրոպական և ասիական մեդիայի 8–րդ համաժողովը

© Sputnik / Рамиль СитдиковФорум европейских и азиатских медиа 2015
Форум европейских и азиатских медиа 2015 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաժողովին մասնակցում էին ԶԼՄ–ների ավելի քան 70 ղեկավարներ ու մեդիաբիզնեսի փորձագետներ հետխորհրդային տարածքի 14 երկրներից (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Էստոնիա)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի– Sputnik. Մոսկվայում ավարտվել է Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումը (ԵԱՄՖ), որի կազմակերպիչը «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն էր։

ԵԱՄՖ 2015թ.–ի առանցքային թեման էր  «Կայուն գործընկերությունն անկայուն աշխարհում»։  Համաժողովին մասնակցում էին ԶԼՄ–ների ավելի քան 70 ղեկավարներ ու մեդիաբիզնեսի փորձագետներ հետխորհրդային տարածքի 14 երկրներից (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Էստոնիա)

ԵԱՄՖ 2015–ը բացվել էր լիագումար նիստով` «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի և «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր խմբագիր, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մասնակցությամբ։

Բացելով համաժողովը` Կիսելյովը նշել է, որ լրագրությունը պետք է համապատասխանի ժամանակին և պատասխանի լսարանի հարցերին։

«Այսօր մարդիկ ժամանակակից աշխարհը հասկանալու անհրաժեշտություն ունեն, որպեսզի կենսական կարևոր որոշումներ ընդունեն իրենց և իրենց ընտանիքների համար»,– նշել է Կիսելյովը։

«Ռուսաստանի, ռուսական աշխարհի և Արևմուտքի միջև չկա այնպիսի անհաղթահարելի գաղափարային դիմակայություն, ինչպիսին կար ԽՍՀՄ–ի ժամանակ։ Այն, ինչ կա, լուծելի խնդիրներ են, սակայն նման հարցեր կան ցանկացած պետությունների միջև, տարբեր ամերիկյան նահանգների միջև, կան Ռուսաստանի ներսում տարբեր սուբյեկտների միջև», — համաժողովի բացման ժամանակ ասել է Սիմոնյանը:

«Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է միանան համընդհանուր սպառնալիքի՝ ԻԼԻՊ–ի ահաբեկիչների դեմ պայքարում»,– շեշտել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են նախկին ԽՍՀՄ երկրների փոխգործակցությունը տարբեր քաղաքական և տնտեսական գործընթացների պայմաններում։ Համաժողովի հիմնական նստաշրջաններն ընթացել են թեմատիկ բանավեճերի ձևաչափով։ ԵԱՄՖ 2015  ծրագրի շրջանակում անցկացվել են հատուկ նստաշրջաններ` ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովայի, ինչպես նաև գրող, հրապարակախոս Վիկտոր Երոֆեևի և «Զավտրա» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պրոխանովի հետ։

«Եվրասիական տեղեկատվական տարածություն. մարտահրավերներ և ռիսկեր» թեմայով առաջին նստաշրջանի բանախոսներն են եղել «ԱՐՄԵՆՊՐԵՍՍ» (Հայաստան) լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը, «Կազախստանսկայա պրավդա» թերթի (Ղազախստան) գլխավոր խմբագիր Սաբիտ Մալդիբաևը, «Իզվեստիա» (Ռուսաստան) թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Բորիս Մեժուևը, Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի (Ռուսաստան) գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը, ԱՊՀ–ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահ Տատյանա Մոսկալկովան, «Կաբար» ազգային տեղեկատվական (Ղրղըզստան) գործակալության տնօրեն Կուբան Տաաբալդիևը, Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (Ռուսաստան) գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը։

«Մեդիաինդուստրիա. պահպանել լսարանն ու հեղինակությունը» նստաշրջանի բանախոսներն են եղել «Գագաուզինֆորմ» (Մոլդովա) պորտալի տնօրեն Անդրեյ Վեդուտենկոն, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի խմբագրություն» ՓԲԸ–ի և «Մոսկովսկի կոմսոմոլեց» հրատարակչության գլխավոր տնօրեն, Մոսկվայի Լրագրողների միության նախագահ Պավել Գուսևը, «Տրենդ» միջազգային լրատվական գործակալության (Ադրբեջան) գլխավոր տնօրեն Իլգար Հուսեյնովը, «Կազինֆորմ» ՄԼԳ–ի (Ղազախստան) գլխավոր տնօրեն Դաուրեն Դիյարովը, քաղաքական փորձագետ, սոցիոլոգ, պատմաբան, Research & Branding Group հետազոտական ընկերության (Ուկրաինա) համահիմնադիր Եվգենի Կոպատկոն։

Երրորդ նստաշրջանը նվիրված է եղել համաժողովի առանցքային օրակարգին` «Կայուն գործընկերությունն անկայուն աշխարհում»։ Ելույթ են ունեցել «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության (Ռուսաստան) նախագահ Ռադիկ Բատիրշինը, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հաղորդակցությունների, մեդիայի և դիզայնի ֆակուլտետի դեկան Անդրեյ Բիստրիցկին, «Բալթյան ֆորում» (Լատվիա) միջազգային միության տնօրեն Ալեքսանդր Վասիլևսը, Տալինի հեռուստատեսությամբ (Էստոնիա) «Մոնիտոր» վերլուծական ծրագրի հաղորդավար Ռոդիոն Դենիսովը, Բելառուսի հեռագրային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուկը, «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր տնօրեն Վլադիմիր Մամոնտովը, «Էքսպերտնի սովետ» (Ուկրաինա) վերլուծական կենտրոնի տնօրեն Իսկանդեր Խիսամովը։

Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը բացառիկ հարթակ է հետխորհրդային տարածքում, որը մեկ տանիքի տակ է հավաքում ԱՊՀ երկրների, Բալթիկայի և Վրաստանի առաջատար մեդիափորձագետներին` մեդիաարդյունաբերության  զարգացման գործնթացների միտումները և կանխատեսումները քննարկելու համար։ Ֆորումն անցկացվում է 2006 թվականից։ Առաջին չորս տարիներին ֆորումներն անցկացվել են Մոսկվայում, այնուհետև ԵԱՄՖ–ն ընդունել են Կիևը, Աստանան, Մինսկը։ Աստանայում 2011 թվականին կայացած ԵԱՄՖ–ի մասնակցիներին  ողջույնի խոսքով դիմել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Նուրսուլթան Նազարբաևը` ընդգծելով իրենց հետաքրքրվածությունը հետխորհրդային տեղեկատվական դաշտում գործընթացների դրական զարգացմամբ։ Մինսկում 2012 թվականին ԱՊՀ երկրների գլխավոր խմբագիրների ակումբի մասնակից լրագրողների հետ ԵԱՄՖ շրջանակում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ԵԱՄՖ 2015–ը կշարունակի անցյալ տարիների ֆորումների ավանդույթները` իր հարթակը տրամադրելով բաց քննարկումների և փորձի փոխանակման համար։

Լրահոս
0