00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարցախույզ. ռուսաստանցիների 45 տոկոսը կարծում է, որ ԵՏՄ–ն ազդեցիկ միավորում կդառնա

Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги
Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական միության ստեղծման նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ դրական է։ Այս հարցում բացասական կարծիք է հայտնել ռուսների միայն 4 տոկոսը, 70 տոկոսը նշել է, որ դրական է վերաբերվում այդ կառույցին, իսկ քառորդը մասը դժվարացել է պատասխանել

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի– Sputnik. Ռուսաստանցիների գրեթե կեսը (45 տոկոս) ենթադրում է, որ Եվրասիական տնտեսական միությունն (ԵՏՄ) առաջիկա 10 տարում ազդեցիկ միավորում դառնալու լավ հնարավորություններ ունի։ Ռուսաստանցիների վերաբերմունքը հասկանալու համար Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հարցախույզ է անցկացրել, իսկ արդյունքները ներկայացրել է կենտրոնի տնօրեն Վալերի Ֆեդորովը Եվրոպական և ասիական մեդիայի 8–րդ ֆորումի (ԵԱՄՖ) ընթացքում։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության հիման վրա և գործում է ընթացիկ տարվա հունվարի 1–ից։ Այժմ ԵՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։

«Հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ ԵՏՄ–ն առաջիկա տասը տարում ազդեցիկ միավորում դառնալու լավ հնարավորություններ ունի»,– ասել է Ֆեդորովը`նշելով, որ միաժամանակ ռուսաստանցիների 17 տոկոսը կարծում է, որ ԵՏՄ–ն ազդեցիկ կդառնա, բայց դա կլինի 10 տարի անց կամ ավելի ուշ։

ԵՏՄ–ի ստեղծման նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ դրական է, ասել է նա։ «Մենք տեսնում ենք, որ միության ստեղծումը բացասական է գնահատել ռուսաստանցիների միայն 4 տոկոսը, 70 տոկոսն ավելի շուտ կողմ է արտահայտվել, և քառորդ մասը դժվարացել է պատասխանել այդ հարցին»,– նշել է սոցիոլոգը։

Այն հարցին, թե իրենից ինչ պետք է ներկայացնի միությունը, ամենատարածված տարբերակը (42 տոկոս) եղել է այն, որ «Եվրասիական միությունը պետք է բոլորովին նոր միավորում լինի, որը կունենա իր ձևը և աշխատելու սեփական սկզբունքները»։

Բավական տարածված է եղել «Եվրասիական տնտեսական միությունը` որպես նոր ԽՍՀՄ» (27 տոկոս) տարբերակը։ Ռուսաստանցիների միայն 10 տոկոսն է նշել, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է նմանվի Եվրամիությանը։

Կենտրոնի տվյալով` ԵՏՄ–ի մասին ինչ–որ բան լսել է հարցվածների 66 տոկոսը, 15 տոկոսն ասել է, որ շատ լավ գիտեն` ինչ կառույց է դա, իսկ հարցվածների 31 տոկոսն ընդհնարապես չի լսել միության մասին։

Հարցումներն անցկացվել են Ռուսաստանում։ Հարցախույզին մասնակցել է 1600 մարդ, սխալվելու հավանականությունը 3,5 տոկոս է, ասել է Ֆեդորովը։

Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը բացառիկ հարթակ է հետխորհրդային տարածքում, որը մեկ տանիքի տակ է հավաքում ԱՊՀ երկրների, Բալթիկայի և Վրաստանի առաջատար մեդիափորձագետներին` մեդիաարդյունաբերության  զարգացման գործնթացների միտումները և կանխատեսումները քննարկելու համար։ Ֆորումն անցկացվում է 2006 թվականից։ Առաջին չորս տարիներին ֆորումներն անցկացվել են Մոսկվայում, այնուհետև ԵԱՄՖ–ն ընդունել են Կիևը, Աստանան, Մինսկը։ Աստանայում 2011 թվականին կայացած ԵԱՄՖ–ի մասնակցիներին  ողջույնի խոսքով դիմել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Նուրսուլթան Նազարբաևը` ընդգծելով իրենց հետաքրքրվածությունը հետխորհրդային տեղեկատվական դաշտում գործընթացների դրական զարգացմամբ։ Մինսկում 2012 թվականին ԱՊՀ երկրների գլխավոր խմբագիրների ակումբի մասնակից լրագրողների հետ ԵԱՄՖ շրջանակում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ԵԱՄՖ 2015–ը կշարունակի անցյալ տարիների ֆորումների ավանդույթները` իր հարթակը տրամադրելով բաց քննարկումների և փորձի փոխանակման համար։

Լրահոս
0