Մեկնաբան՝ Ժիրայր Ոսկանյան
Թողարկման հյուր՝ տնտեսագետ Գոռ Ծառուկյան
2016թ.ի բյուջեով կանխատեսվում է, որ կլինեն ավելի քիչ հարկային եկամուտներ: Դրանք կնվազեն մոտ 8 միլիարդ 700 միլիոն դրամով: Մտահոգիչ է համարվում, որ կառավարությունը նախատեսում է ընդամենը 2.2% տնտեսական աճ, մյուս կողմից տնտեսագետները անհանգստացնող են համարում այն, որ պետության հարկային եկամուտների նվազմանը զուգահեռ մեծանում է արտաքին պարտքը:
Հեղ.՝ Տիգրան Խաչատրյան
Ռեջեփ Թայիբ Էրդողանի հաղթանակով փոխվում է Թուրքիայի կշիռը: Նման կարծիք է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Ըստ նրա՝ էրդողանի ձեռքերը լիովին ազատ են արձակվում, և այժմ Արևմուտքը ցանկանա, թե ոչ, իր քաղաքականությունը պետք է չափավորի` հաշվի առնելով Էրդողանի ձգտումները:
Հեղ.՝ Աննա Գզիրյան
Սահմանադրության մեջ կան և դրական, և բացասական միտումներ: Դրականը այն է, որ առաջին անգամ Սահմանադրության մեջ ընդգրկվում է կայուն զարգացման գաղափարը, ինչպես նաև կարևորվում են սոցիալական արդարության կետերը: Սակայն կան նաև կետեր, որոնք խոր ուսումնասիրության կարիք ունեն:
Հեղ.՝ Նունե Ավետիսյան