ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանը «Էկսմո» հրատարակչության հայցի համաձայն` ընդմիշտ արգելափակել է rutracker.org կայքը։
«Որոշում է կայացվել rutracker.org ռեսուրսի ցմահ արգելափակման վերաբերյալ», – ասել է դատարանի մամուլի ծառայության ղեկավար Ուլյանա Սոլոպովան։ Նրա խոսքերով` կայքն արգելափակվելու է, երբ որոշումը օրինական ուժի մեջ մտնի, այսինքն` 30 օր անց, եթե պատասխանող կողմը այն չբողոքարկի։
Rutracker.org կայքի «ցմահ» արգելափակման պատճառը դարձել են Ալեքսանդրի Գրոմովի և Դարյա Դոնցովայի գրքերը։
«Ավելի վաղ ապահովագրական միջոցներ են կիրառվել, որոնք ուղղված էին պաշտպանելու «Ամայության տիրակալը», «Լեմինգի տարին», «Վաղը կսկսվի հավերժությունը», «Կրիայի թևերը», «Ծույլի խոհարարական գիրքը», «Ծույլի խոհարարական գիրք — 2. համեղ ճանապարհորդություն», «Ծույլի խոհարարական գիրք — 3. տոն ողջ կյանքում», «Գունազարդ Վերսալը», «Փեսացուները հարություն են առնում ուրբաթ օրերին» գրական ստեղծագործությունների բացառիկ հեղինակային իրավունքները», – նշել է Սոլոպովան։
Այդ ստեղծագործությունների հեղինակներն են Ալեքսանդր Գրոմովն ու Դարյա Դոնցովան։