ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի- Sputnik. Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը` Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոնը, կինոյի և թատրոնի դերասան է, պրոդյուսեր, սցենարիստ։
Արդեն 23 տարեկան հասակում Դելոնը հասել էր մեծ փառքի և հաճախ համեմատվում էր ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ՝ երբեմն կոչվելով «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»։
Առավել հանրաճանաչություն է ձեռք բերել «Պայծառ արևի վրա» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում) ֆիլմերի շնորհիվ։ Արժանացել է «Սեզար» մրցանակի` «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա է։
Դերասանը մեծ հաջողություն ուներ խորհրդային կանանց շրջանում. նրա անունը զանգվածային գիտակցության մեջ դարձել էր հասարակ անուն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիական կինոյի կենդանի դասականը 2012 թվականին ժամանեց Երևան` ներկայացնելու իր մասնակցությամբ ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նկարահանած «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» կատակերգությունը: